Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հինգ լրագրող է մահացել
Ռուսաստանում կորոնավիրով վարակման հետեւանքով հինգ լրագրող է մահացել, մոտ լրատվամիջոցների 200 ներկայացուցիչ վարակվել է, այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Լրագրողների միության ղեկավար Վլադիմիր Սոլովյովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլորս շատ բարդ իրավիճակում ենք: Իսկ լրագրողները, առավել եւս` հիմա, ինչպես եւ բժիշկները, վիրուսի դեմ պայքարի առաջին գծում են: Դժբախտաբար, արդեն կան կորուստներ. վերջերս հրապարակվել էին տվյալները` ամբողջ աշխարհում մահացել է շուրջ 60 լրագրող, մեզ մոտ` հինգ, ունենք 200 վարակված»,- ասել է Սոլովյովը: