Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
Հասարակություն

shamshyan.com․ Երեկ ոստիկանները փրկեցին Տավուշի մարզպետին, իսկ այսօր նա Նաջարյանի օրինակով՝ մատ էր թափ տալիս ոստիկանության ծառայողի վրա. հավաքվածներն էլ ասում էին՝ մարզպետի համար «աշխարհը ցուրտ է ու խափուսիկ է»(տեսանյութ)

shamshyan.com-ը գրում է

Այսօր՝ մայիսի 11-ին, Տավուշի մարզում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Իջևանի, ինչպես նաև Սևանի ջրասուզակները 2 օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել էին Աղստև գետն ընկած, Հաղարծին գյուղի բնակչի կողմից վարած ավտոմեքենան (որի մեջ հայտնաբերվել էր վարորդի դին), տեղում փրկարարների և ջրասուզակաների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ովքեր, ի դեպ, ոչ միայն ծառայութուն, այլ երեկվանից ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի իրենց գոծընկերների հետ ներգրավված էին քաղաքացու որոնողական աշխատանքներում, մինչդեռ Տավուշի մարզպետարանից ոչ մի չինովնիկ չէր բարեհաճել գալ ու միանալ փրկարարներին, ոստիկաններին, Դիլիջանի քաղաքապետի աշխատակիցներին ու գյուղացիներին:

Երեկ՝ մայիսի 10-ին, նույնիսկ լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում, երբ Խաշթառակ և Լուսաձոր գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի, փակել էին ճանապարհը ու պահանջում էին հանդիպում մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, սակայն վերջինս այդպես էլ չբարեհաճեց հանդիպման, փոխարենը մարզպետին փրկեցին մարզի ոստիկանները, ովքեր բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում հասան նրան, որ ճանապարհը բացվեց:

Այսօր՝ մայիսի 11-ին, երբ Աղստև գետից դուրս էր բերվում ավտոմեքենան, ճանապարհը մի պահ փակվեց՝ ելնելով վերամբարձ կռունկի և քարշակի, ինչպես նաև տեղում քննիչի կողմից դեպքի վայրի զննություն կատարելու անվտանգությունից ու այդ ամենը, չգիտես ինչու, դուր չեկավ Տավուշի Մեծն մարզպետ պարոն Հայկ Չոբանյանին ու նա Toyota մակնիշի 045 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով, որը վարում էր ինքը՝ առանց ամրագոտին կապելու, հայտնի «Ոսկե ցլիկ» ֆիլմի Նաջարյանի օրինակով սկսեց մատ թափ տալ ոստիկանի վրա, հոխորտալ, թե ինչի եք ճանապարհը փակել ու երբ տեսավ, որ իր քաջագործությունը ֆիքսվում է, գլխիկոր հեռացավ:

Հավաքված քաղաքացիներն էլ, իմանալով, որ ոստիկանի վրա մատ թափ տվողն ու անհիմն հոխորտացողը իրենց մարզպետն է, ասում էին. «2 օր ա պահանջում էինք, որ գար դեպքի վայր, չկար: Էկե հասե, հասել էիր, գոնե կանգնեիր ձևական, իջնեիր, հետաքրքրվեիր, թե չէ մատ թափ տալով մինչև ո՞ւր կգնաս: Ոստիկանի վրա ես մատ թափ տալիս, ով երեկ քեզ փրկեց, քանի որ գյուղացիները չէին բացում ճանապարհը, դա էլ պատասխան շնորհակալությունն էր: Հիմա ոնց չասես, պարոն մարզպետ, «աշխարհը ցուրտ է ու խափուսիկ է»: