Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
Հասարակություն

«Հրապարակ». Մրցույթում հաղթել է Գեորգի Ավետիսյանի մտերիմի լաբորատորիան

«Հրապարակ» թերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության, վերահսկողության խնդիրներն այս համավարակի շրջանում ավելի ու ավելի շատ են մտահոգում մարդկանց։

Մեզ դիմած քաղաքացին որոշ տեղեկություններ փոխանցեց այդ ոլորտի հետ կապված։ Նախ, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտներից գանձվում է փորձաքննության վճար` փորձաքննությունների գնացուցակի համաձայն: Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին` յուրաքանչյուր փորձաքննության համար` գնացուցակով սահմանված չափով: Մեր զրուցակցի տեղեկություններով՝ յուրաքանչյուր տարի մոտ 150 միլիոն և ավելի դրամ է կազմում այդ գումարը։

Եւ փորձաքննությունները հիմնականում իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մտերիմի ընկերությունը՝ լաբորատոր ծառայություններ մատուցող «Ստանդարտ Դիալոգ»-ը։ Լուրեր են նաեւ շրջանառվում, որ փորձաքննությունների որոշ մասը չի իրականցվում, այլ տնտեսվարողներին «վաճառում են» այդ եզրակացությունները:

Մենք կապվեցինք ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանի հետ։ Նա ասաց, որ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության ղեկավարության հետ վաղուց ունի մտերիմ հարաբերություններ․ «Նորմալ, մարդկային հարաբերություններ ունեմ։ Մենք շատ երկար ժամանակ ճանաչում ենք իրար եւ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել»։ Նա հաստատեց, որ հիմնականում այդ ընկերությունն է փորձաքննություններ իրականացնում․ «Գումարը շատ է ուռճացված, անցած տարի այդ լաբորատորիայում էր իրականացվում հետազոտությունները։ Ամեն տարի մրցույթ ենք իրականացնում, հաղթող լաբորատորիաները սկսում են աշխատել մեզ հետ։ Անցած տարվա մրցույթը հաղթել է «Ստանդարտ Դիալոգ» ընկերությունը, մեր պետական լաբորատորիան եւ մեկ այլ ընկերություն։ Վերջինը արագ մանրէաբանություն անելու հնարավորություն չունի, իսկ տնտեսվարողները, որպեսզի մեքենան երկար չկանգնի, նախընտրում են արագ հետազոտությունները, հետեւաբար, այդ նմուշների մեծ մասը գնում է «Ստանդարտ Դիալոգ»»։

Նա նաեւ նշեց, որ այս տարվա մրցույթում հաղթել է 3 ընկերություն, այդ թվում՝ «Ստանդարտ Դիալոգը»։ Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե փորձաքննությունների ինչ որ մասը չեն իրականացվում, այլ գնվում են, պատասխանեց․ «Նման բան չեմ տեսել։ Եթե մարդիկ կան, որոնք ունեն այդ ապացույցները, ես խնդրում եմ այդ մարդկանց դիմել իրավապահներին, եւ մենք իմանանք՝ ինչ ենք անում, մենք այստեղ նստած չենք կարող իմանալ հետազոտությունը անում են, թե չէ։ Սակայն այս տարի նույն լաբորատորիաներից առաջարկ է եղել, որ բաց աշխատեն, որ կասկածներ չառաջանա հասարակության մոտ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում