Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ
Հասարակություն

«Հայոց ցեղասպանությունը մոռացված չէ». լիտվացի պատմաբանի հոդվածը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման մասին

Լիտվայի ազգային հեռուստառադիոընկերության կայքում հրապարակվել է Հայոց ցեղասպանության եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման պատմության վերաբերյալ լիտվացի պատմաբան Զիգմաս Վիտկուսի ծավալուն հոդվածը:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

«1915-1917թթ. Օսմանյան կայսրության քաղաքական վերնախավի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունը 1930-ական թվականներին արդեն մոռացվել էր եվրոպացիների կողմից: Ըստ էության, զուր չէր, որ նացիստական շարժման առաջնորդ Ադոլֆ Հիտլերը Լեհաստան ներխուժելու նախօրեին տեղացիների նկատմամբ վայրագություններն արդարացնելու համար ցինիկաբար և վերամբարձ կերպով հարցրել էր իր գեներալներին. «Իսկ ո՞վ է հիշում հայերին հիմա»:

Այսօր, այնուամենայնիվ, 105 տարի անց, այս իրադարձությունների մասին հիշողությունները դեռ ապրում են, և Ցեղասպանությունը՝ որպես փաստ, իրենց հարգող պետությունների մի մասը ճանաչել են, այդ թվում՝ Լիտվան: Խորհրդային շրջանում փորձ է արվել ջնջել այդ ցավոտ պատմությունը հանրության հիշողությունից, սակայն, 1965թ. գարնանն այն վերադարձավ անհավանական ուժով...

Փնտրելով քավության նոխազ

19-րդ դարի վերջին թուրքական Անատոլիայում (հայտնի է նաև որպես՝ Փոքր Ասիա) հայերն ամենամեծ ոչ մուսուլման համայնքն էին և, ի պատիվ իրենց, հայերի զբաղեցրած դիրքն Օսմանյան կայսրությունում նման էր հրեաների` Եվրոպայում ունեցած կարգավիճակին:

Չունենալով սեփական պետություն (հայերը կորցրել են իրենց պետականությունը 1375 թ.՝ Եգիպտոսի սուլթանության կողմից նվաճվելուց հետո), մարգինալացված լինելով տնտեսապես և քաղաքականապես ու մեկուսացված լինելով կրոնական տեսանկյունից, այս ազգը կարողացավ կայանալ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են արհեստները, առևտուրը, տնտեսությունն ու գյուղատնտեսությունը, ինչն էլ ապահովեց նրանց բարձր հասարակական դիրքը: Հայերը կայսրության մնացած բնակիչներից առանձնանում էին իրենց կրթությամբ, ինչը նրանց զգալի հնարավորություններ էր ընձեռում լիբերալ մասնագիտությունների և տեղական քաղաքականության մեջ:

 

Պատմաբանները համակարծիք են, որ Օսմանյան կայսրության քաղաքական վերնախավի կողմից կազմակերպված հայերի կոտորածն իրականացվել է մի շարք անկյունաքարային գործոնների պատճառով. երկրի ներսում հայերի լուրջ խոցելիությունը, ինչի պատճառով նրանք քավության նոխազի վերածվեցին ռազմական ձախողման պատճառով առաջացող ցանկացած պետական ճգնաժամի դեպքում, Առաջին աշխարհամարտը, որը մեծապես անհաջող էր Թուրքիայի համար և կայսրության անկումն ամբողջ 19-րդ դարում, ինչն առաջացրեց կառավարության արմատական և խելագար արձագանքներ հայ համայնքի գործունեության նկատմամբ (նրանց մեղադրում էին անհավատարմության մեջ): Արդեն 1894-1896 թթ. Թուրքիայում բնակվող 80-ից 300 հազար հայ էր սպանվել աշխարհը ցնցած կոտորածների ժամանակ: Դա էլ ավելի մեծ կոտորածների նախերգանքն էր:

Հայոց Ցեղասպանությունը, որը որոշ պատմաբաններ, հաշվի առնելով մասշտաբները, կազմակերպվածությունը և հետևանքները, անվանում են 20-րդ դարի առաջին ժամանակակից ցեղասպանություն, սկսվեց 1915 թ. ապրիլի 24-ին: Այդ օրն Օսմանյան կայսրության խոշոր քաղաքներում ձերբակալվեցին մի քանի հարյուր ականավոր և ազդեցիկ հայեր:

Շուտով նրանց մեծ մասը սպանվեց: Ավելի վաղ սկսել էին զորացրել և համակարգված կերպով սպանել թուրքական բանակում ծառայող հայ տղամարդկանց: Բնակչության մնացած մասին Սիրիայի անապատներում գտնվող համակետրոնացման ճամբարներ արտաքսումն սկսվեց մայիսին: Ճանապարհին տեղահանվածներին սպասում էին զինված հանցագործները, որոնք նպատակաուղղված կերպով բանտերից ազատ էին արձակվել կառավարության կողմից, ինչպես նաև հրահրված քուրդ և թուրք գյուղացիներ, որոնց տարածքով ձգվում էր հայերի գաղթի ճանապարհը: Նրանք, ովքեր չէին սպանվում, մահանում էին սովից և հիվանդությունից:

Ըստ հաշվարիների՝ 1915-1917 թթ. ընթացքում սպանվել են 600 հազարից 1,5 միլիոն հայեր: Անկախ նրանից, թե որն է ճշգրիտ թիվը, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին անհետացել է մինչ այդ Թուրքիայում ապրած հայերի 90 տոկոսը: Ավելին, 1920-ականների վերջին Թուրքիան ներխուժեց նորաստեղծ Հայաստանի անկախ հանրապետություն և գրավեց նրա տարածքի մեծ մասը: Կոտորածը շարունակվեց այս արշավանքի ընթացքում:

Պատերազմից վերջնականապես թուլացած Հայաստանն այլևս չկարողացավ դիմակայել բոլշևիկյան Ռուսաստանին, որի բանակը մտավ Երևան և գրավեց Հայաստանի՝ թուրքերի կողմից դեռ չգրավված հատվածը: 1921թ. հոկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի բոշևիկների և Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրով հայկական հողերի մի մասը, ներառյալ՝ հայ ազգի ինքնության գլխավոր խորհրդանիշը՝ Արարատ լեռը, վերջնականապես հանձնվեցին Թուրքիային:

Խորհրդային դարաշրջանի փակ թեման

Հայոց ցեղասպանության հարցը Խորհրդային Ռուսաստանում (1922 թվականից Խորհրդային Միությունում) հանրային քննարկման համար փակ էր և պահպանվում էր միայն ընտանիքների հիշողություններում: Գերմանացի պատմաբան Սյուզան Բուքլեյ-Զիստելը կարծում է, որ Ստալինյան ռեժիմն իրականացնում էր, վերջինիս խոսքերով, «դիտավորյալ ամնեզիայի» ռազմավարություն՝ խուսափելու համար բարդ քննարկումներից, որոնք կարող էին ամրապնդել հայերի ազգային զգացմունքները, և «Սոցիալիզմին հավատարիմ մնալու» ռազմավարություն, իբր թե՝ առանց հետ նայելու: Բացի դրանից, թեման փակ պահելը հնարավորություն տվեց խուսափել Թուրքիայի և Հայաստանի միջև հակամարտությունից, ինչը կարող էր վնասել ռեժիմին: Թուրքիան և Խորհրդային Միությունը Ստալինի օրոք (և հետագայում) փորձեցին գոյակցել «բարեկամաբար» և նույնիսկ ստորագրեցին չհարձակման մասին պակտ:

1950-ական թվականներին Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Բալկաններից և այլ երկրներից Խորհրդային Հայաստան վերադարձած հայերին (ստալինյան ռեժիմը 1945-1949թթ. նրանց վերադարձի համար կազմակերպել է հատուկ ակցիա) ձայն չտրվեց, չնայած, որ ռեժիմը որոշ զիջումների գնաց, օրինակ՝ թույլատրվեց նոր բնակավայրերին տալ անատոլիական տեղանուններ, ներառյալ՝ այն վայրերի անունները, որտեղ տեղի էր ունեցել Ցեղասպանությունը: Իհարկե, դա քիչ բան փոխեց, քանի որ հասարակական դաշտում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնումը (եթե նման բան առհասարակ գոյություն ուներ խորհրդային պետությունում) շարունակվում էր ճնշվել: Այսպես շարունակվեց մինչև 1965թ., երբ հարկադիր լռությունը կուտակվեց և վերածվեց աննախադեպ ցույցերի:

1965 թվականի գարունը Երևանում

1965թ. հայկական հսկայական սփյուռքը պատրաստվում էր ոգեկոչել Ցեղասպանության զոհերի 50-րդ տարելիցը: Տարբեր երկրներում ապրող հայերը ոգեկոչման օրվան ընդառաջ սկսել էին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ կառուցել: 1965թ․ ազգային մի քարե քանդակ էլ տեղադրվեց Հայաստանում՝ Էջմիածնի Մայր տաճարի մոտակայքում՝ Հայոց կաթողիկոսարանին պատկանող հողատարածքում (ի դեպ, դա երկրի ամենահին տաճարն է՝ կառուցված 4-րդ դարում կառուցված եկեղեցու հիմքերի վրա): «1915 թվականի Ցեղասպանության զոհերին» նվիրված այդ հուշարձանի վրա նշված էին այն տասը խոշոր քաղաքները, որտեղ տեղի էին ունեցել հիմնական զանգվածային սպանությունները: Այնուամենայնիվ, դա փոքր և ոչ պաշտոնական հուշակոթող էր «մասնավոր» տարածքում:

Խորհրդային Հայաստանի իշխանությունները չէին պատրաստվում լռեցնել Ցեղասպանության տարելիցը (երկրում Ցեղասպանության ականատեսները շատ էին) և նույնիսկ որոշ «միջոցներ» ձեռնարկեցին, բայց որոշեցին գլխավոր իրադարձություններն անցկացնել փակ դռների հետևում և այն, ինչ կատարվում էր ներսում ամբոխին հասցնել բարձրախոսների միջոցով (միջոցառումը նախատեսված էր Երևանի Օպերայի տանը): Նիկիտա Խրուշչյովի ձնհալի շրջանի արագացումը, որը մարդկանց առնվազն մի փոքր ավելի ազատ շնչելու հնարավորություն էր տվել, դեռ զգացվում էր և 1965 թվականի ապրիլի 24-ին ոչ պաշտոնական ցույցի համար հարյուր հազարավոր հայեր պաշտոնական միջոցառումից էլ շուտ հավաքվեց Երևանի Լենինի հրապարակում: Դա, թերևս, նման մասշտաբի առաջին ազգային հավաքն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Խորհրդային Միությունում:

Լենինի արձանի մոտ հավաքվածները բղավում էին «[մեր] հողե՛րը, [մեր] հողե՛րը»՝ պահանջելով ազատել կառավարության կողմից մեկ տարի առաջ ձերբակալված ուսանողներին, որոնք հայոց լեզվի պահպանման համար պայքարելու նպատակով ոչ պաշտոնական խումբ էին ձևավորել: Այնուհետև ամբոխը սփռվեց ամբողջ քաղաքում՝ հորդորելով մարդկանց միանալ իրենց, և երեկոյան կրկին հավաքվեց Օպերայի հրապարակում: Վերոհիշյալ պաշտոնական հիշատակի միջոցառումը, որին մասնակցում էին ՀԽՍՀ քաղաքական և մտավոր վերնախավը, տեղի ունեցավ Օպերայի տան շենքում։ Ցուցարարները փորձեցին ներս մտնել և իշխանությանը հանձնել այդ խնդրագիրը։ Կարելի էր ասել, որ նրանք փորձում էին ներխուժել ֆիզիկապես, բայց, միևնույն ժամանակ, խորհրդանշական կերպով: Նրանց նպատակն էր ցույց տալ, որ Ցեղասպանության հիշատակը միայն կառավարության արտոնություն չէ:

Ցույցի ընթացքում հնչում էին հայկական ժողովրդական երգեր և հակաթուրքական կարգախոսներ, կային զոհերի լուսանկարներ, պաստառներ, որոնց վրա պատկերված էր 50 թիվը, և Արարատի պատկերներ: Բացի այդ, մարդիկ պահանջում էին ճանաչել Ցեղասպանությունը և հիշատակը ոգեկոչելու համար ազգային հուշարձան վեր խոյացնել։ Նաև՝ վերադարձնել հայկական հողերը Թուրքիայից (հանձնվել են սովետների կողմից, ինչպես ես նշեցի, 1921թ.) և հարևան Ադրբեջանական ԽՍՀ-ից: Այսպիսով, կասկածի տակ դրվեց ոչ միայն Խորհրդային Միության արտաքին, այլև ներքին քաղաքականությունը, և, միևնույն ժամանակ, ցուցադրվեց ազգային ինքնագիտակցության ուժը: Հասկանալի է, որ միլիցիան մարդկանց ներս չթողեց: Շենքի ուղղությամբ քարեր նետվեցին, որին պատասխան եղավ ջրի շիթերով: Ամբոխը, սակայն, գրոհեց ներս, և նրանք, ովքեր դահլիճում էին, վթարային ելքով դուրս եկան:

Ինչո՞ւ կառավարությունն այդ ժամանակ ավելի շատ ուժ չկիրառեց: Դրա մասին կարելի է դատել ցույցերից հետո անցկացվող ՀԽՍՀ Կոմկուսի կենտկոմի հանդիպման նյութի հիման վրա: Արձագանքը մեղմացվեց այն փաստով, որ ցուցարարները կասկածի տակ չէին դնում խորհրդային համակարգը, և կառավարությունը (Կոմկուսի կենտկոմի նախագահ Յակով Զարոբյանի գլխավորությամբ) մտածեց այնպես, ինչպես «հասարակ ժողովուրդ»-ը:

Հանդիպմանը նա կոչ արեց, հաշվի առնել հայկական ազգային տրամադրությունները, արդիական դարձրեց ցույցը՝ նրան սովետական հռետորաբանությանը համապատասխան «պատշաճ» գաղափարական համատեքստ հաղորդելով, խոսեց Ցեղասպանության մասին, որպես թուրքական հանցագործություն, որի հետևում կանգնած էին գերմանացի կապիտալիստները և այլն: Հանդիպման ընթացքում, իհարկե, հայտարարվեց Խորհրդային Միությանը հնազանդություն մասին, քանի որ, իբր, միայն նրա շնորհիվ էր, որ նման հիշատակի միջոցառում առհասարակ կարող էր տեղի ունենալ։ Այնուամենանիվ, ցույցը սկզբունքորեն չդատապարտվեց, միայն հնչեցին «խուլիգանություն» և «ազգայնական և դեմագոգիկ տարրեր» արտահայտություններ:

Ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը Խորհրդային Միությունո՞ւմ:

1965թ. ցուցարարների պահանջներից մեկն իշխանություններին կոչ էր անում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցել: Իրականում, այս նախագիծն արդեն սկսվել էր ցույցերից առաջ: Ի լրումն ազգային տրամադրությունների (որոնք շատ էին)՝ ՀԽՍՀ Գերագույն կառավարությունը գիտակցում էր, որ ազգային հուշարձանը պետության համար լավ միջոց էր վերահսկելու հասարակության՝ Ցեղասպանության հիշատակի գործընթացը, և մարտ ամսին թույլ տվեց կառուցել կոթողը և տեղական մամուլում համապետական մրցույթ հայտարարեց: Սակայն ցուցարարներին դա այդքան էլ չէր հետաքրքրում... Այս անգամ Մոսկվայում (պահպանելով բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ) վերահաստատվեց, որ հուշարձանը նվիրված է լինելու Առաջին համաշխարհային պատերազմի հայ նահատակներին:

Սովետական երկրում միջոցների բացակայության պատճառով ցանկացած խոշոր ճարտարապետական նախագծի իրականացումը սովորաբար ավելի երկար էր տևում, բայց այս դեպքում նախագծումն ու շինարարական աշխատանքների ընթացքը զարմանալիորեն արագ և սահուն էր առաջ գնում. մրցույթը հայտարարվեց 1965թ., իսկ հուշարձանը ավարտին հասցվեց 1967թ. վերջին: Այս տեմպը ցույց է տալիս, որ այն նաև կառավարության համար էր գերակա ծրագիր: Հուշահամալիրը կառուցվել է Ծիծեռնակաբերդ բլրի վրա, որտեղից երևում է ողջ Երևանը: Այդտեղից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռը, որի խորհրդանշական նշանակությունը հայկական մշակույթի և ինքնության համար դժվար է գերագնահատել. դա հայկական Երուսաղեմն է, աշխարհի բոլոր քրիստոնյաների Երկնային Երուսաղեմը, որին ձգտում են, բայց միևնույն ժամանակ այն մնում է անհասանելի:

Հուշարձանի հեղինակները՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սաշուր Քալաշյանը և քանդակագործ Հովհաննես Խաչատրյանը, նախագծել են երկու մասից բաղկացած հուշարձան՝ Հիշատակի կլոր սրբավայր և Վերածննդի 44 մետր բարձրությամբ քարե սյունանման կոթող, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը: Սյունանման կոթողը բաղկացած է երկու սեղմված մասից, որոնք կարծես սերտաճում են իրար. փոքրը ներկայացնում է սփյուռքը, իսկ ավելի մեծը` Հայաստանը:

Կլոր հուշահամալիրը նախագծված է տասներկու թեք բազալտե մույթերից (որոնք խորհրդանշում են Հայաստանի կորցրած 12 նահանգները և սգացողների պատկերները), որոնք շրջանաձև դասավորված են հավերժական կրակի շուրջ: Դահլիճը գտնվում է 1,5 մ խորության վրա, ինչը հիշեցնում է Ցեղասպանության ընթացքում զոհված մոտ 1,5 միլիոն հայերին: 1988-1990 թվականների ընթացքում հուշահամալիրի հարևանությամբ կանգնեցվել են հայկական ավանդական խաչեր (խաչքարեր)՝ ի հիշատակ Ադրբեջանի հետ հակամարտության ընթացքում մահացած և զոհված հայերի:

ՀԽՍՀ 47-ամյակի կապակցությամբ 1967 թ. նոյեմբերի 29-ին բացված հուշահամալիրում չկան գրություններ, չնայած բոլորն էլ գիտեին, թե այդ հուշահամալիրի տարածքն ինչ է խորհրդանշում: Խորհրդային տարիներին Հայաստանում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը երբեք չօրինականացվեց, բայց այն իրականում գոյություն ուներ. այնպես, ինչպես Ցեղասպանության զոհերի հուշարձանը: ՀՍՍՀ իշխանությունները նույնպես մասնակցում էին հիշատակի կիսապաշտոնական արարողությանը՝ պաշտոնական մասում հարգանքի տուրք մատուցելով «Առաջին աշխարհամարտում սպանված հայերին»՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Սովետական ​​Միությանը խաղաղության և անվտանգության համար և դատապարտելով իմպերիալիստական ​​նկրտումները:

Միևնույն ժամանակ, Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի հետ մեկտեղ, Երևանի Հաղթանակի զբոսայգում բացվեց Արա Հարությունյանի կոթողային «Մայր Հայաստան» հուշահամալիրը. պաշտոնական խորհրդանիշ, որը նպատակ ուներ համախմբել հայ ժողովրդին և արտահայտել իր ինքնապատկերը (քանդակը կանգնեցվել էր նույն պատվանդանի վրա, որից այդ պահից 5 տարի առաջ հանվեց Ստալինի արձանը):

Եթե Ցեղասպանության զոհերի հուշարձանը ներշնչում էր հույս, ապա «Մայր Հայաստան»-ը (ինչպես համանման «Խաչի մայրը» լիտվական հուշարձանը) ավելի համահունչ էր սովետական պատմությանը և խոսում էր այն հաղթանակի մասին, որը տոնվում էր (և առ այսօր տոնվում է) մայիսի 9-ին։ Մինչ օրս, այդ հուշարձանները բնության կողմից շնորհված մեկ այլ` Արարատ լեռան հետ միասին հայկական հիշատակի մշակույթի առանցքային խորհրդանիշներն են։