Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ Ազիզի«Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Քիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունըԻ՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵրևան են հասել նոր տրոլեյբուսներ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. Ծառուկյան
Հասարակություն

Կրակոցներ Տավուշի մարզում. նախկին պատգամավորին պատկանող «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց մի խումբ զինվորականների ու նրա հարազատների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. պատգամավորի տղան ու ազգականները վնասվածքներ են ստացել.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. դեպքի վայր են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ֆլջյանի և քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։

Իջևանի ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ս. Նազարյանի, նրա հետ գտնվող մյուս զինվորականների ամբողջական տվյալները պարզելու, նրանց, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Քոքոբելյանը «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատերն է, Ս. Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդին է, ով աշխատում է «Գրին Հաուս» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ Յու. Քոքոբելյանը սովորում է Երևանի պետական համալսարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ