Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»
Քաղաքականություն

«Ասֆալտին փռել» ոչ թե ընդդիմությանն է պետք, այլ՝ Ալիևին

Երբ երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Աբովյանը Նիկոլ Փաշինյանին հարց տվեց ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին, վարչապետն ակնհայտորեն ջղաձգվեց՝ թերևս հիշելով Լավրովի սկանդալային հայտարարությունը ու գիտակցելով, որ իր ու ԱԳ նախարարի դիվանագիտական «կռուտիտներով» չեն կարողացել թեման «ջրել»։
Ի դեպ, ԼՂ խնդրով Փաշինյանի երեկվա բովանդակային պատասխաններն այդպես էլ դուրս չեկան հոգնեցնող շաբլոնի շրջանակներից, եթե չանտեսենք այն կարևոր հանգամանքը, որ նա սրտնեղած ասեց, թե «թող ոչ մեկ մեզ չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»։ Վարչապետը պետք է մի փոքր ուշադիր լինի սեփական խոսքին, որովհետև մինչ այս պահը հետևողականորեն պնդում էր, որ տեղի են ունենում ոչ թե բանակցություններ, այլ՝ կոնսուլտացիաներ։
Ասել կուզի, որ մեծ ցանկության դեպքում անգամ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխանը դժվար է դիվանագիտական «գոհար» անվանելը։
Սակայն, որպես կանոն, որքան իշխանության ձախողումն ակնհայտ է դառնում, այնքան ավելի ագրեսիվ են դառնում նրա քարոզչական սատելիտները։
Օրինակ՝ անդրադառնալով Աբովյան-Փաշինյան երեկվա հարցուպատասխանին, «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել է․ «Փաշինյանը ասֆալտին փռեց Աբովյանին»։
Փաստորեն ստացվում է, որ, ըստ այս լրատվամիջոցի, Փաշինյանի թշնամին ոչ թե Ադրբեջանն է՝ իր նախագահով, այլ՝ մեր ընդդիմությունը, որին «ասֆալտին փռելը» համարվում է մեծ «հաղթանակ»։ Եթե սա Փաշինյանի դիրքորոշումն է, ապա խրամատը փաստորեն վաղուց սահմանից տեղափոխել ենք հայրենիք՝ ներսից ջլատելով երկիրը։ Եթե Աբովյանին «ասֆալտին փռված» տեսնելը այս լրատվամիջոցի ցանկությունն է, ապա, մեղմ ասած, սիրուն չէ Փաշինյանի վարչապետական աթոռի հետևում թաքնվելը։
«․․․Մյուս կողմից՝ ով-ով, բայց ԲՀԿ-ն գոնե իրավունք չպետք է ունենա խաղալ հանրության հայրենասիրական զգացմունքների վրա՝ նկատի ունենալով բյուջեից, այդ թվում՝ բանակից տարված միլիոնավոր դոլար գումարների մասին վերջին բացահայտումները»,- իր լուրը պաթոսով եզրափակում է «Ժամանակ» օրաթերթը։ Իհարկե, այդպես էլ չհասկացա, թե, օրինակ, ինչ բացահայտումների մասին է խոսում թերթը, առավել ևս՝ ինչո՞ւ է չկայացված դատական ակտերը կապում ԲՀԿ-ի հետ, բայց դե վաղուց գիտենք, որ «նոր» Հայաստանում «հայրենասիրական զգացմունքներ» կարող են ունենալ միայն դասալիքները։