Անհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մնացուկներից. Նիկոլ Փաշինյան
Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի ընտրություններն առաջինն էին, որի արդյունքները չեն վիճարկել Սահմանադրական դատարանում, ուստի Հայաստանի կառավարությունն օժտված է աննախադեպ բարձր աստիճանի լեգիտիմությամբ: Փտրվարի 12-ին Ազգային ժողովում Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հեղափոխական փուլն ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, իսկ երկրում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են: «Սա, իհարկե, չի նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգն անթերի է եւ բարելավման կամ բարեփոխման կարիք չունի: Սա նշանակում է, որ քրեա-օլիգարխիկ ռեժիմի վերադարձ այլեւս չի լինի, եւ առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել դրա մնացուկներից եւ կոռուպցիոն անցյալից»,- նշեց վարչապետը: