Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը․ Զարուհի Փոստանջյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ լքում է կուսակցության շարքերը․ «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:
Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը:
Հարգանոք` Զարուհի Փոստանջյան»։