Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձ
Հասարակություն

«Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում

Օրերս «Դե ժպտա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Ձմեռ պապի հետ միասին այցելել էին «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատուն, ուր արդեն շուրջ 5 տարի ապրում են 108 խնամքի կարիք ունեցող հաշմանդամ երեխաներ։ Տոնական միջոցառումը սկսվեց Ձմեռ պապի այցով, իսկ մանկատան սաները հյուրերին ողջունեցին իրենց գեղեցիկ և ուրախ կատարումներով: Կազմակերպության նախագահ Լանա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկար տարիներ է, ինչ զբաղվում է բարեգործությամբ, այցեր է կազմակերպում հիմնականում այն խոցելի խմբերին, ովքեր մշտապես ուշադրության և ժպիտի կարիք ունեն: Անհատական և ընտանեկան բարեգործական այցելություններից բացի, վերջերս հիմնադրել է «Դե ժպտա» հասարակական կազմակերպությունը, որի նպատակը այս պայծառ գաղափարի շուրջ համախմբելն է բոլոր նրանց, ովքեր հետաքրքված են բարեգործությամբ, ովքեր իրենց ջերմությամբ և հոգատարությամբ ցանկություն ունեն ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող մարդկանց:


«Ես երբևէ չեմ փորձել ավելի շատ ջերմության կարիք ունեցող մարդկանց առանձնացնել մեզնից: Եվ եթե ամեն մեկս տարվա մեջ գեթ մեկ օր կամ մեկ ժամ տրամադրենք և լինենք նրանց կողքին և ջերմացնենք նրանց, ապա երջանկությունից փայլող նրանց աչքերն էլ մեզ կջերմացնեն»,- ասաց Լ. Հովհաննիսյանը:

Կազմակերպության ղեկավարը` սովորելով արտերկրում, ոգևորվելով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով, վերջերս է վերադարձել հայրենիք, և հիմա փորձում է դրսի բարեգործական փորձը նույնպես իր հետ բերել Հայաստան և մի յուրօրինակ «հեղափոխություն» անել այս դաշտում: Ինքնաֆինանսավորմամբ աշխատող կազմակերպության ղեկավար Լ. Հովհաննիսյանը զրույցի ընթացքում նշեց նաև, որ նվերները հիմնականում հավաքվում է ընկերների, բարեկամների, ծանոթների միջոցով:

«Ինձ ոգևորում է, որ Հայաստանում շատ կան նմանատիպ կազմակերպություններ: Մենք ևս համագործակցում ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ և փորձում ենք ձեռք մեկնել օգնության կարիք ունեցող մարդկանց: Սա ընդամենը բարի գործ է , որը, կարծում եմ, անպայման շարունակական է լինելու»,- ասաց Լ. Հովհաննիսյանը: