Պուտինը շնորհավորեց Փաշինյանին, Փաշինյանն էլ նրան հրավիրեց Հայաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին` Ազգային ժողովի ընտրություններում հաղթելու առթիվ և հաջողություն մաղթել բոլոր ծրագրերի իրականացման գործում։
«Հայաստանի հետ հարաբերություններում դինամիկան պետք է պահպանել, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, ՀԱՊԿ-ի և այլ ինտեգրացիոն միավորումների գծով»,- ասել է Պուտինը։
Ինչպես տեղակացնում է «ՌԻԱ Նովոստին», Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, դրական է տրամադրված ԵԱՏՄ–ի հարցում։
«Վստահ եմ, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաև միջխորհրդարանական հարաբերությունները մեր երկրների միջև»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը 2019-ին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել Վլադիմիր Պուտինին։