Ձյուդոն կդասավանդվի դպրոցներում
Ձյուդո մարզաձևը կդասավանդվի Հայաստանի հանրակրթական դպրոցներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Հայաստանի ձյուդոի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: «Ձյուդոի միջազգային և Հայաստանի ֆեդերացիաների համագործակցության արդյունքում ձյուդոն կդասավանդվի դպրոցներում: 3 դպրոց Երևանում և 7-ը` մարզերում առանձին դասաժամեր կունենան ձյուդոից»,-ասաց Նազարյանը:
Միայն 7-րդ դասարանի աշակերտները կունենան ձյուդոի դասաժան, իսկ մարզիչները մեկ տարի շարունակ կստանան 500 ԱՄՆ դոլար աշխատավարձ: