Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան
Հասարակություն

Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, մեզ մոտ չի ստացվում լուծել.

Ինչպես երևում է, աղբի վարձավճարները գանձելը Երևանի քաղաքապետարանի համար շարունակում է գորդյան հանգույց մնալ: Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ պարզ դարձավ, որ աղբի վարձավճարները շարունակելու են հին ձևով հավաքել: Այսինքն, մի դեպքում վարչական շրջանի աշխատակիցը պետք է դուռը թակի ու աղբի գումար պահանջի, մյուս դեպքում՝ համատիրության աշխատակիցը: Ի դեպ, նախկինում համատիրություններն աղբի վարձը հավաքելու համար 10 %–ի չափով պարգևավճար են ստացել, ինչը հավանաբար կշարունակվի նաև հիմա:

Ու թեև ողջ հանրապետությունում վաղուց արդեն լուծված է կոմունալ վարձավճարների գանձման միասնական համակարգի հարցը, սակայն, չգիտես ինչու, քաղաքային իշխանություններն դեռևս չեն ցանկանում փոփոխությունների գնալ այս հարցում:

Համատիրությունների ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանը լրագրողի հետ զրույցում նշեց, որ աղբի վարձի գանձմամբ պետք է Երևանի քաղաքապետարանը զբաղվի: Իսկ քանի որ վարչական շրջանները քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներ են, ուստի կարող են նաև նրանք գանձել:
«Այն համատիրությունները, որոնց աշխատակիցները այցելում էին բնակարաններ և սպասարկման վարձ էին հավաքում, նրանց խնդրել էին, որպեսզի որոշակի գումարի դիմաց աղբի գումարները նույնպես գանձեն: Բայց համատիրություններին այդ գործընթացում ներգրավելն օրինական չէ, քանի որ դա օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների իրավասությունների տիրույթում է գտնվում և իրենք պետք է այն իրականացնեն: Սա է հարցի իրավական մասը, բայց թե դրանից զատ ինչ են անում և ինչ չեն անում, դա արդեն այլ հարց է»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Պարզվում է, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետարանը աղբի գումարները հավաքելու նորմալ համակարգ չի ձևավորել: Հարցին պետք էր կա՛մ բանկերի հետ պայմանավորվածության արդյունքում լուծում տալ, կա՛մ «Հայփոստի», բայց հավանաբար «քյաշ» հավաքված գումարներ ունենալու ճանապարհն ավելի է կարևորվել և այդպես էլ հարցին համակարգային լուծում չի տրվել:

«Հին իշխանությունների ժամանակ այդ համակարգը չստեղծեցին, քանի որ կանխիկ գումար էր հավաքվում, և հայտնի չէ, թե այդ գումարը համայնքային դրամարկղներ մուտքագրվո՞ւմ էին, թե՞ չէին մուտքագրվում: Եվ դա նախորդ իշխանությունների ժամանակ մնաց որպես թերություն: Եվ եթե հիմա, երբ քաղաքային նոր իշխանությունները ցանկանում են հին համակարգը շարունակել և նույն սկզբունքով աշխատել, շատ վատ է: Բացի այդ, քաղաքային իշխանությունները պետք է իմանան նաև, որ իրենց գործառույթը չպետք է համայնքների վրա բարդեն, քանի որ օրենքով և կանոնադրությամբ համատիրություններն աղբի գումարի հետ որևէ կապ չունեն»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Կազմակերպության ղեկավարի համար հասկանալի չէ նաև, թե ինչու Երևանի քաղաքային նոր իշխանությունները չեն ցանկանում կոմունալ վարձերի գանձման համակարգերում մեկ տող ավելացնել աղբի գանձման համար և դրանով հարցը փակել: Դրա փոխարեն որոշում են ընդունել գնալ հին, քարե դարի ճանապարհով:

«Դժվա՞ր է այդ հարցն այնպես կազմակերպել, որ երբ բնակիչը գնում է իր կոմունալ վարձը վճարելու, աղբի վարձն էլ հետը վճարի: Դժվար չէ, չէ՞: Նման համակարգ ձևավորելու դեպքում բոլորը կիմանային նաև, թե ամսական կամ տարեկան որքան գումար է հավաքվում և դրան համապատասխան ծառայություն կպատվիրեն: Ներկայում «Սանիթեքին» հարցնում ենք՝ ինչու այս հարցը չեք լուծում, ասում են՝ մեր ծառայությունների գումարները չեն տալիս, այդ պատճառով հնարավորություն չունենք: Բայց նման ձևով ինչքա՞ն կարելի է շարունակել: Ստացվում է, որ նոր իշխանությունները ոչ մի նոր ճանապարհով էլ չեն ուզում գնալ, մնացել են այն նույն ճանապարհի վրա, ինչ որ եղել է նախկինում: Այսինքն, հարց է ծագում՝ եթե ամեն ինչ պետք է հին ձևով շարունակվեր, ապա ինչն ենք ցանկացել փոխել, այն պարագայում, երբ մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվում»,– ասաց Ա. Գրիգորյանը:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքով, կա նաև աղբի վարձավճարները մուծելու համար նախատեսված հաշվեհամար, սակայն այն գործում է, թե ոչ, կրկին պարզ չէ: Դրա մասին էլ պետք է քաղաքային իշխանությունները բարձրաձայնեն, բայց լռում են:

«Այստեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան: Լինում են դեպքեր, որ անգամ հավաքած գումարները տեղ չեն հասցնում, դա էլ իր հերթին է խնդիր առաջացնում: Այսինքն, ամենակարճ և քաղաքակիրթ տարբերակը ոչ թե մարդկանց, այլ բանկային համակարգերի միջոցով գումարներ գանձելն է: Եվ ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ կոմունալ վճարները համակարգված ձևով հնարավոր է հավաքել, իսկ աղբինը՝ ոչ: Ամբողջ աշխարհում այդ հարցը վաղուց լուծված է, ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում դա լուծել, կամ ինչո՞ւ տերմինալով հնարավոր է գույքահարկը մուծել, իսկ աղբի վարձը մուծել հնարավոր չէ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է Երևանի քաղաքապետարանը տա, բայց փաստորեն այն, ինչ եղել է նախորդ իշխանությունների թերացումը, նոր իշխանությունները շարունակում են նույն թերացումների ճանապարհով գնալ»,– ասաց Ա. Գրիգորանը: