Թուրքիան երեք նախապայման է դնում, բայց Հայաստանը երբեք զիջումների չի գնա
«Թուրքիան փորձում է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը, սուր հռետորաբանությունը հիմնավորել աշխարհաքաղաքական գործոններով. Թուրքիան համոզված է, որ Հայաստանը վաղ թե ուշ պետք է գնա զիջումների»,- նշեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան երեք նախապայման է դնում՝ Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարում, Կարսի անարդարացի պայմանագրի վերահաստատում և Արցախի խնդրում միակողմանի զիջումներ: «Սակայն ես համոզված եմ, որ Հայաստանը ինչպես նախկինում չի գնացել զիջումների, չի գնա զիջումների նաև ապագայում»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ քանի դեռ Թուրքիայում ղեկավարում է այս քաղաքական վերնախավը, հնարավոր չէ, որ Թուրքիան ավելի խելամիտ և ավելի իրական քաղաքականություն վարի Հայաստանի նկատմամբ: «Ես շատ ցածր եմ գնահատում կամ գուցե ընդհանրապես չկան թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ»,- ասաց նա՝ բացառելով, որ ԱՄՆ-ը այս հարցում կարող է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ