«Երեւի մտածել են՝ մեծահարուստ պաշտոնյա եմ». փոխոստիկանապետի տնից 3 մլն դրամի ոսկեղեն են գողացել
Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանից երեկ՝ դեկտեմբերի 20–ին, գողացել են 5 կտոր ոսկի, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 3 մլն դրամը։ Այս մասին մեզ ասաց փոխոստիկանապետը։
«Իմ ամբողջ ունեցածը դա է եղել։ Ստուգվում է նաեւ այն վարկածը, որ իմացել եմ՝ իմ տունն է, դրա համար են մտել։ Բանալիների հարմարեցմամբ բացել են դուռը, մտել, թաքստոց են ման եկել, որովհետեւ գույքս ջարդած է։ Ապրանքագիտական փորձաքննություն է նշանակված վնասը ճշտելու համար։ Երեւի մտածել են՝ մեծահարուստ պաշտոնյա եմ»,– ասաց Հովհաննես Քոչարյանը։