Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան
Հասարակություն

Լուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Յուրի Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից այդ կառույցի և դրա անդամ պետությունների ղեկավարների միջև հարուցել է քաղաքական հեռակա այնպիսի բանավեճ, որի միայն սկիզբն է տեսանելի, իսկ վերջն այդպես էլ չի երևում: Ակնհայտ է, որ բացառապես ՀԱՊԿ–ի ներքին խնդրից այն վերածվել է ավելի մասշտաբային խնդրի՝ ներառելով ԱՊՀ տարածքը իր քաղաքական տարբեր շերտերով, հասնելով ընդհուպ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորում:

Ակնառու դերակատարներն այս հարցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն են: Այն բանից հետո, երբ բելառուսական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին ներկայացրեց Ադրբեջանի դեսպանին, և հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվել են ՀԱՊԿ–ի ներքին հարցեր, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կոշտ ու հասցեագրված հայտարարությամբ՝ դիմելով Բելառուսի նախագահին ու նշելով, որ պարզաբանում է պահանջելու:

ՀԱՊԿ–ի հանդիպումը չնայած հետաձգվեց, բայց արդեն այլ ֆորմատով ԵԱՏՄ–ի վարչապետների հանդիպման ժամանակ այդպես էլ որևէ պարզաբանման մասին խոսք չգնաց: Ավելին նախքան հանդիպումը ուշագրավ իրադարձություններ եղան: Նախ որոշակի տեղեկատվական հակասություններ հայտնվեցին դաշտում, մասնավորապես այն մասին, որ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է մի դեպքում Հայաստանի խնդրանքով, մեկ այլ դեպքում Ռուսաստանի ու Պուտինի նախաձեռնությամբ: Հետո էլ Փաշինյանն ակնհայտորեն սկսեց իջեցնել սպասվելիք պարզաբանման չափաբաժինը՝ քանիցս նշելով, որ կարևորը ՀԱՊԿ–ի ներսում կառուցողական մթնոլորտն է, իսկ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է:

Ինչևէ: Արդեն վերջին օրերին կարծես թե հանդարտված մթնոլորտը նորից թեժանում է՝ այս անգամ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Մի դեպքում նա ներողություն է խնդրում Փաշինյանից կոշտ արտահայտությունների համար, մեկ այլ դեպքում, օրինակ, նախատում նրան, որ Բելառուսից պարզաբանումներ պահանջելու փոխարեն պետք է Ռուսաստանից պարզաբանումներ պահանջի: Մեկ այլ դեպքում էլ խոսում է այն մասին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը մերժել է տարածքների հանձնման իրենց առաջարկը՝ այդպիսով ՀԱՊԿ ներսում ծագած սկանդալը բերելով արդեն ավելի բարդ մակարդակ:

Փաստացի ստացվում է, որ Խաչատուրովի հետկանչով սկսված գործընթացն ընդամենը առիթ էր: Պատճառը ոչ այդքան քարտուղարի ով լինել–չլինելն է, որքան նոր իրավիճակում Հայաստանի նորընտիր իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտելը: Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանի հիշատակումը, բնականաբար, ոչ թե ուշացած գովասանք էր Սերժ Սարգսյանի հասցեին, այլ նախապատրաստվող առաջարկ Փաշինյանին: Եվ խոսքն այստեղ միայն նույնանման առաջարկի հնչեցման մասին չէ, խոսքն ընդհանրապես ԱՊՀ կոչվող քաղաքական տիրույթում Հայաստանի դերակատարման վերաիմաստավորման մասին է:

Այս իմաստով կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական այն աղմուկը, որի ականատեսն ենք, ընդամենը շղարշում է տեղի ունեցողը, տպավորություն ստեղծում, թե գործ ունենք, օրինակ, Փաշինյան–Լուկաշենկո դրամատիկ հակամարտության հետ: Մյուս կողմից էլ Հայաստանում որոշակի շրջանակներ դիվիդենտներ են շահում, երբ ՀԱՊԿ–ում Փաշինյանը կորցնում է դիվիդենտներ:

Մեծ հաշվով, սակայն, խնդիրը վերաբերում է ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ԱՊՀ տարածքում ստեղծել են անհրաժեշտություն ճշգրտելու որոշակի հարցեր, հաճախ նաև փորձելու որոշակի սցենարներ, որոնք նախկինում փորձվել, բայց ձախողվել են: Այս իմաստով կարևոր է հասկանալ պահի լրջությունը ու այն չկապել ո՛չ Լուկաշենկո–Փաշինյան հեռակա դեբատի, ո՛չ Խաչատուրովի հետկանչի հետ: Երկու դեպքում էլ գործ ունենք տեղեկատվական առիթների ու շղարշների հետ, որոնք թաքցնում են բուն պրոցեսը: Այս իմաստով շատ կարևոր է ի վերջո հասկանալ, որ երկրի ներսում առկա լեգիտիմությունը, հատկապես այնպիսի միջավայրում, ինչպիսիք ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն են, չեն կարող կրել կախարդական փայտիկի դեր: Լեգիտիմությունը կարևոր, բայց ամենազոր գործոն չէ, մանավանդ մի միջավայրում, որտեղ ներկա պետություններից շատերում ընտրական պրոցեսը կրում է խիստ իմիտացիոն բնույթ: Այս միջավայրում ավելի կենսական է ուժի, ռեսուրսի չափը, քանակը, մատուցման ձևն ու մանևրելու ընդունակությունը: Շատ լավ և դուրեկան է, երբ Հայաստանի ղեկավարը կարողանում է արժանապատիվ կեցվածք դրսևորել ու հակադարձել՝ ի նպաստ Հայաստանի շահերի: Բայց պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականության մեջ ներքինի օրենքները միշտ չէ, որ գործում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում