100 մլն դոլար արժողությամբ հնդկական հարսանիքը զայրացրել է սոցցանցերի օգտատերերին (Տեսանյութ)
100 մլն դոլար արժողությամբ հնդկական հարսանիքն առաջացրել է սոցիալական ցանցերի հնդիկ օգտատերերի զայրույթը, որոնք համարել են նման շքեղությունն անթույլատրելի եւ ցինիկ՝ հաշվի առնելով երկրի վիճակը:
Խոսքն Իշա Ամբանիի եւ Անանդա Փիրամալի հարսանիքի մասին է, որոնք քիչ հայտնի են Հնդկաստանի սահմաններից դուրս: Գործարար Մուկեշա Ամբանիի, որի դուստրն է Ամբանին, կարողությունը գնահատվում է 45 մլրդ դոլար, եւ նրան անվանում են Ջեֆֆ Բեզոսի հնդկական տարբերակ: Իսկ Փիրամալը մեկ ուրիշ գործարարի որդին է:
Ամբանիի եւ Փիրամալի հարսանիքը Հնդկաստանում վերջին շաբաթների հարսանեկան արտասովոր շրջանի գագաթնակետն էր:
Հարսն ու փեսան բառացիորեն ծածկված էին ադամանդներով: Բացի Բոլիվուդի աստղերից, հյուրերի շարքում էին նաեւ Բեյոնսեն եւ Հիլարի Քլինթոնը:
Հարսանիքը հեռարձակվում էր մեծ էկրանին 1 մլրդ դոլար արժողության 27-հարկանի ընտանեկան տան սահմաններից դուրս, իսկ տան պատերը զարդարված էին ծաղիկներով: