Այս երիտասարդը, բնականաբար, դեռ քաղաքական գաճաճ է ու չի վստահել իրեն անդրադառնալու պատիվը. Վահե Էնֆիաջյանը՝ Գ.Գորգիսյանի մասին
Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Հաճախորդ» փրոդաքշընում նկարանահված «Լուսավոր Հայաստան» էժանագին սերիալի երկրորդ պլանի դերասան Գեւորգ Գորգիսյանը որոշել է իր ինքնարժեքը տերերի մոտ բարձրացնելու համար կրկին անդրադառնալ «Բարգավաճ Հայաստանին»։ Երիտասարդը ուզում է «կարյերնի ռոստ» ապահովել, իսկ «Լուսավոր Հայաստանում» «երիտասարդ կարիերիստի» բնական աճ ապահովելու կարեւոր պայմաններից մեկը կուսակցական պետպատվերի կատարումն ու գերակատարումն է։ Այս երիտասարդը, բնականաբար, դեռ քաղաքական գաճաճ է ու չի վստահել իրեն անդրադառնալու պատիվը, ուստի
մեկ-երկու խոսքով անդրանդառնանք լուսավորի առաջին էշելոնին։
ԵՎ այսպես, հարգելիներս, երբ Իլֆ-Պետրովի հայտնի սագագող Պանիկովսկին կնքեց իր մահկանացուն, նրա մահախոսականին հնչեց՝ «արդյո՞ք բարոյական մարդ էր Պանիկովսկին»՝ բենդերյան հայտնի ճառը։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ շարունակելով իր այս անբարո գործելաոճը, «Լուսավոր Հայաստանը» շատ արագ կնքելու է իր քաղաքական մահկանացուն՝ դառնալով հայաստանյան քաղաքական դաշտի ամենաերիտասարդ քաղաքական դիակը։