Գևորգ Գորգիսյանը չի կարող կրել պատասխանատվություն՝ իր «քաշից ծանր» արտահայտությունների համար ...
Աննա Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր որպես առանձին քաղաքական ուժ ներկայացող նորելուկ ԼՀԿ անդամ ոմն Գևորգ Գորգիսյան, հանդես է եկել ինչ-ինչ մերկապարանոց հայտարարություններով, որոնց ճշմարտացիության մասին խոսելն անիմաստ է, քանզի հեղինակն անփառունակ անցյալով և լպրծուն ներկայով մի երիտասարդ է, ով չափազանց խառնաշփոթ իրավիճակում է՝ ադեկվատ կշռադատություն անելու համար:
Ցայտնոտի մեջ հայտնված Գորգիսյանին անշուշտ կարելի է մեկ շատ պարզ հարց ուղղել, մասնավորապես թե ե՞րբ և ու՞մ կողմից է ստեղծվել Լուսավոր Հայաստան կուսակցությունը և ամեն բան հօդս կցնդի և ինչպես ասում են կընկնի իր տեղը, միգուցե նաև քաղաքական դաշտից ցնդի հենց ինքը Գևորգ Գորգիսյանն, որտեղ ինքն ի դեպ հայտնվել է բախտի բերմամբ կամ պատահմամբ:
Դե ինչ, այսքանից հետո մնում է միայն «լուսավորի» Գևորգին լուսավորել, և հիշեցնել, որ իրական կյանքը ֆիլմից տարբերվում է, այստեղ երևակայան «գլխավոր» հերոսները հավերժ չեն ապրում, և միշտ չէ, որ կարողանում են հմուտ թռնել ոչ ցանկալի իրավիճակից, ինչպես վարվեց իրենց կուսակցությունը՝ հեղափոխության օրերին: