Հրանտ Մելքումյանն առաջատարից հետ է մեկ միավորով
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 5-րդ տուրում Մելքումյանն ուժերն էր չափում Անգլիան ներկայացնող Մարկ Հեբդոնի հետ: Պարտիան ավարտվեց խաղաղ արդյունքով:
Այս տուրից հետո հայ գրոսմայստերն առաջատարից հետ է արդեն մեկ միավորով և ունի 4 միավոր:
Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին: