Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը նոր հակառեկորդ Է արձանագրել. հարցում
Հարավային Կորեայի նախագահի աջակցման մակարդակը դարձյալ ընկել Է՝ նվազագույն ցուցանիշն արձանագրելով նախագահական ժամկետի սկսվելուց վեր՝ 48, 1 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել Է Realmeter ընկերությունը: Նախագահի աշխատանքը քննադատաբար Է գնահատում հարցվածների 46,9 տոկոսը:
Կորեայի Հանրապետության ղեկավարի վարկանիշի հերթական անկումը կապում են վերջին օրերի մի շարք վշտալի իրադարձությունների հետ: Խոսքը, մանավորապես, վերաբերում Է ճեպընթացի վթարին, ռազմական հետախուզության նախկին ղեկավարի ինքնասպանությանը, ինչպես նաեւ քաղաքական սկանդալներին:
Հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 10-12-ին: Դրան մասնակցել Է երկրի 1,5 հազար բնակիչ: Արդյունքների անճշտությունը կազմում Է 2,5 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: