Ջորջ Մարտինը «Գահերի խաղի» շարունակություն է խոստացել
Ամերիկացի գրող եւ սցենարիստ Ջորջ Մարտինը խոստացել Է ավարտել «Սառցի եւ Հրո երգը» մատենաշարը, որի մոտիվներով նկարահանվել Է «Գահերի խաղը» հանրաճանաչ սերիալը: Այդ մասին նա հայտնել Է իր բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես վերադարձել եմ մենության իմ ամրոցը եւ վերադարձել եմ Վեստերոս: Դուք այն կտեսնեք ոչ վաղը եւ ոչ Էլ հաջորդ շաբաթ, բայց դուք կստանաք «Սառցի եւ Հրո երգի» եզրափակիչ մասը»,- խոստացել Է գրողը:
Մարտինը հավելել Է, որ շուտով Էկրաններ կբարձրանա «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը, ինչպես նաեւ հայտնել Է սերիալի համար պրիկվելի պատրաստման մասին: «Լինելու Է նոր սերիալ, որն առայժմ ոչ պաշտնապես անվանել ենք «Երկար գիշեր», այժմ կատարվում Է դերասանների ընտրություն: Նաեւ կատարվում Է եւս մի քանի շոուների սցենարների պատրաստման աշխատանք»,- հավելել Է գրողը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: