Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա Հովսեփյան
Հասարակություն

«Չեմ կարծում, որ հետայսու ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի»

«Ակնհայտ է, որ բոլոր քաղաքական ուժերի համար էլ արտաքին քաղաքական ուղղություններն ու օրակարգը պետք է լինեն առաջնահերթություն, կարևոր է նաև այն, թե ի՞նչ հնարավորություններ պետք է ունենանք արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի համար: Ակնհայտ է նաև, որ մեր արտաքին քաղաքականությունը կարևորագույն մարտահրավեր է: Այն անվտանգության ապահովումն է՝ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը, այն ուղղությունը, որտեղ անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը սերտաճած են: Եվ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները չէին կարող այս մասին չխոսել և մոտեցումներ չունենալ իրենց ծրագրերում: Բոլոր ուժերի դրույթներում էլ անդրադարձ կա արտաքին քաղաքականությանը և, իհարկե, նաև Արցախի խնդրին՝ որպես ամենամեծ մարտահրավեր: Եթե ծրագրերում առանձնապես մեծ չէ արտաքին քաղաքականության անդրադարձը, ապա բանավեճերում կողմերը կարողացել են ավելի լավ ներկայացնել ու ավելի լայն անդրադարձներ կատարել արտաքին քաղաքական խնդիրներին»,–oragir.site-ի հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը:


Ինչ վերաբերում է բովանդակային հատվածին, ապա, ըստ քաղաքագետի, չափազանց կարևոր է առանձին անդրադարձ կատարել գործող իշխանության արտաքին քաղաքականության պատկերացումներին, խոստումներին ու նախընտրական ծրագրին. «Որովհետև «Իմ քայլը» վերցրել է կառավարությունը, երկրի քաղաքական կառավարումը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը: Եվ կարծում եմ, որ հաջորդ ԱԺ–ում, լինելով մեծամասնություն, ամբողջությամբ ստանձնելու է արտաքին քաղաքականության իմպլեմենտացիան: Եվ այս առումով արտաքին քաղաքականության հիմնական սպասելիքները ու պահանջները պետք է ներկայացնել իշխող ուժին: Ես, իհարկե, գոնե ԱՄՆ–ի հետ հարաբերությունների մասին մի փոքր այլ պատկերացում ունեմ, որովհետև ծրագրում շատ հպանցիկ է ներկայացված այն տեսլականը, որն ունեն ԱՄՆ–ի հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Բայց նորից եմ շեշտում՝ սա ընդամենը նախընտրական ծրագիր է, և մոտեցումները հասկանալու համար շատ ավելի կարևոր է հետևել քաղաքական հայտարարություններին և բանավեճերին»:

Անցում կատարելով արդեն այս փուլում առկա ազդակներին՝ քաղաքագետի հետ խոսեցինք ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգման մասին: Նշենք, որ ՌԴ նախագահի օգնականը հայտարարել էր, թե Հայաստանի խնդրանքով է այն հետաձգվել՝ հղում էր արվել նախընտրական արշավը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակն էլ նշել էր, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել: Խնդիրը ՀԱՊԿ–ի՞, թե՞ Հայաստանի դաշտում է: Քաղաքագետը նախ ընդգծեց՝ Հայաստանը գտնվում է չափազանց կարևոր մի շրջափուլում. «Ակնհայտ է, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժը ևս կարևորում է այս գործընթացը: Բնական է, որ պետք է նաև հաշվի առնել նախընտրական գործընթացները: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում ընդունված է նման հանդիպումների հետաձգումը՝ պայմանավորված նախընտրական գործընթացներով: Եթե Հայաստանի կողմից նման խնդրանք եղել է, ապա դա տրամաբանական է: Ես չեմ ուզում անդրադառնալ վերոնշյալ հեռակա բանավեճին՝ կողմերը պետք է իրար մեջ խոսեն, և հայտարարություններ անելուց առաջ պետք է համապատասխան կոորդինացիա լինի, ինչը ևս միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ հետաձգվել է, քանի կա միջազգային նման պրակտիկա»:

Սուրեն Սարգսյանն այդքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ՀԱՊԿ–ում ճգնաժամ կա.

«Որպես այդպիսին, ճգնաժամ չէի համարի, որովհետև կառույցը, այդուհանդերձ, չունենալով գլխավոր քարտուղար՝ շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ: Թեև ճգնաժամ, որպես այդպիսին, չկա, բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ հետայսու Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի: Եվ կարծում եմ, որ ՌԴ ներկայացուցիչը՝ Սեմերիկովը, որը ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալն է, իսկ այժմ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը, մինչև քվոտայով Հայաստանին հասանելիք ժամկետի ավարտը կպաշտոնավարի, որից հետո էլ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը»:

Քաղաքագետն այս կարծիքն ունի, որովհետև, ըստ նրա, այստեղ գործընթացները զարգացել են ոչ թե փակ դռների հետևում, այլ եղել են քաղաքական բաց ու հանրային հայտարարություններ. «Եվ կարծում եմ՝ Հայաստանն անզիջում է գտնվելու իր դիրքորոշումն առաջ մղելու հարցում: Նույնն էլ Բելառուսի դեպքում է լինելու: Ընդամենը 1 տարի և մի քանի ամիս է մնացել, որ Հայաստանը ղեկավարի այս կառույց, և սա շատ փոքր ժամանակահատված է, որ նոր գլխավոր քարտուղար նշանակվի: Նոր քարտուղարը չի կարող էֆեկտիվ աշխատանք իրականացնել այս փոքր ժամանակահատվածի համար, և կարծում եմ, որ դժվարությունները պայմանավորված են նաև այդ հանգամանքով: Կարծում եմ՝ որքան ձգձգվում է գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, դա, բնականաբար, չի բխում ՀՀ շահերից: ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպման հետաձգվելը նույնպես չի բխում ՀՀ շահերից, որովհետև մենք մեր թեկնածուին առաջ մղելու հարցում չենք կարող էֆեկտիվ լինել, մանավանդ, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ղեկավարելու ժամկետը մոտենում է ավարտին»:

Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերի 6–ին սպասվելիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթաժողովին, որին մասնակցելու է վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, քաղաքագետն ընդգծեց. «Ի տարբերություն ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ն գործադիր ֆունկցիաներով օժտված մարմին է: ԵԱՏՄ հանձնաժողովն այդ գործառույթներն ամբողջովին իրականացնում է: Երկու մարմինների տարբերությունը շատ մեծ է, և երկուսն էլ կարևորություն ունեն: Բացի այդ, տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների տարեկան հավաքը, և այստեղ, կարծում եմ, կա հնարավորություն, որ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկեն նաև ՀԱՊԿ–ում ծագած խնդիրները: Վստահ չեմ, որ դրանց անդրադարձ կլինի, որովհետև տարբեր կառույցների ու տարբեր ֆորմատներով իրականացվող հանդիպումներ են, բայց եթե երկու ղեկավարներն էլ այնտեղ են լինելու, չափազանց կարևոր է, որ խոսեն, քննարկեն ծագած խնդիրները: Եթե անգամ այս պահին լուծում դժվար է տալ, բայց քննարկումները չափազանց կարևոր են»: