Արա Բաբլոյանը Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտարարություն է տարածել
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտարարություն է տարածել:
Հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, ի դեմս ՀՀ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:
Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով (14 մլն դոլար) կաշառք ստանալու համար։