Խաչատուր Քոքոբելյան. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելը պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ չէ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելը դեռևս պրոֆեսիոնալիզմի ցուցանիշ չէ: Այս մասին դեկտեմբերի 2-ին Չարենցավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Խաչատուր Քոքոբելյանը:
Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգում անհրաժեշտ է ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք տիրապետում են համապատասխան գիտելիքների և իրավասությունների, ոչ թե իշխող կուսակցության անդամության հիման վրա:
«Այսօր մենք ստանում ենք ռուսական գազը սահմանին 150 դոլարով, իսկ վերջնական սպառողն այն ստանում է 290 դոլարով: Առ այսօր չլուծված խնդիրն անարդյունավետ կառավարումն է»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: