Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը չափազանց դրական է ազդում մեր երկրի վրա

Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացածիս համար հաճելի է, երբ օտարազգի հայտնի գործիչներ հյուրընկալվում են Հայաստանում և իրենց դրական կարծիքն արտահայտում մեր երկրի վերաբերյալ: Նմանատիպ իրադարձությունները ավելի են բարձրացնում մեր երկրի բարի համբավն ու միջազգային վարկանիշը, ինչն էլ իր հետթին դրական է ազդում արտաքին քաղաքականության վրա:
Վերջին 3 ամսում Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանեց Ռուսաստանի պետ-դումայի իշխող կուսակցության ՝ «Եդինայա Ռոսիյա»-ի պատգամավորներից կազմված պատվիրակությունը, ինչն ավելի ամրապնդեց հայ-ռուսական խորհրդարանական ուժերի միջև համագործակցությունը, հյուրընկալվեց նաև Քուվեյթի թագաժառանգը, ով անսահման վստահություն ունենալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խոստացավ ներդրումներ անել Հայաստանում և բացել հսկայական՝ երկաթի վերամշակման գործարան: Հյուրեր կային նաև Սինգապուրից, ովքեր վեհաժողովի ընթացքում կիսվեցին իրենց փորձով և ստեղծեցին հայ-սինգապուրյան կապ:
Թվում է , թե տարին ավարտվում է և այս տարի այլևս հյուրեր չենք ունենա, բայց ժամեր առաջ պարզ դարձավ , որ Հայաստանում հյուրընկալվել է բրիտանական պատվիրակությունը Լորդ Մոդի և Բարոնուհի Ֆինի ղեկավարությամբ: Բրիտանացիների այցի նպատակը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումն է, քանզի ինչպես հայտնի է Մեծ Բրիտանիան ցանկանում է դուրս գալ Եվրոմիությունից և նոր ռազմավարական կապեր է փնտրում մեր տարածաշրջանում: Հարցին , թե ինչու հենց Հայաստանը, Լորդ Մոդը պատասխանեց որ շատ է լսել Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին և ցանկություն ունի համագործակցելու:
Բոլոր այս այցերը մեծ նշանակություն ունեն մեր պետության համար, և ամենևին էլ պատահական չէ, որն նրանք ժամանում են հենց Գագիկ Ծառուկյանի հրավերով: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ծառուկյանը ունի մեծ հեղինակություն Հայաստանից դուրս , և տարիներ շարունակ օգտագործում է իր հեղինակությունը հանուն Հայաստանի զարգացման և բարգավաճման: Համոզված եմ, որ Ծառուկյանի արտաքին կապերը դեռ շատ են պետք գալու թե՛ տնտեսության զարգացման և թե՛ քաղաքականության հստակեցման համար: