Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումՎայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարըՃիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Ընտրական «զեբր» կամ սևի ու սպիտակի նրբերանգները

Նախընտրական արշավը մտնում է երկրորդ ռաունդ: Նախընտրական շրջանի գլխավոր ինտրիգներից մեկը, որ միշտ առաջ էր քաշվում, վերաբերում էր իշխանության որդեգրած մարտավարությանը։ Հարց էր՝ ընտրություններն անցկացվելու են, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, բարիկադները քանդելու կարգախոսի ներքո բխող մարտավարությա՞մբ, թե՞ շարունակվելու է, ինչպես Երևանի ավագանու ընտրություններում, սև-սպիտակի տարանջատման ձևաչափը։

Ինչպես ցույց տվեցին ընտրարշավի առաջին օրերը, Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական ուժը նախընտրել են սև-սպիտակի մարտավարությունը։ Առաջին օրերին այդ մարտավարությունը շատ ավելի կոշտ էր, քան կարող էր ենթադրվել։ Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի բևեռացումը. ամենայն հավանականությամբ, այս հարցում վճռորոշ դեր խաղաց նոյեմբերի 24-ին կայացած երևանյան երթը, որի սակավամարդությունը անհնար էր թաքցնել։ Այդ փաստը Փաշինյանի համար ուժերի ստուգատես էր, որը որոշակի մտահոգությունների տեղիք տվեց։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի ճնշող առավելությունը որևէ մեկը կասկածի տակ է դնում։ «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքական կայուն մեծամասնության ձևավորման խնդրի շուրջ որևէ մեկը չի կասկածում, սակայն անցած շաբաթ օրը կայացած երթը վարչապետի համար տագնապալի ազդակ էր, տհաճ անակնկալ, որ հեղափոխական էյֆորիան, այնուամենայնիվ, զգալիորեն նվազել է։

Հեղափոխության թիմում անգամ նեղություն չէին քաշել ինչ-որ բան մտածելու՝ իմաստավորելու իրենց գործողությունը։ Փաշինյանի պոտենցիալ ընտրազանգվածը նախընտրեց շաբաթ օրն անցկացնել ոչ թե քայլարշավում, այլ առօրյա կենցաղային հարցերով, շաբաթօրյա հոգսերով՝ երկրորդ պլան մղելով Փաշինյանի ծրագրերը։ Սա իսկապես նշանակում է, որ էյֆորիայի մակարդակը զգալիորեն իջել է։ Վարչապետի պաշտոնակատարը ժամանակ շահելու խնդիր ունի. իրական գործերը բավականին մշուշոտ են, և, առանց շոշափելի արդյունքների հասնելու, իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար էյֆորիան կարևորագույն գործոն է։ Այս պայմաններում Փաշինյանը հասկացավ, որ անհրաժեշտ է կոշտ հռետորաբանության միջոցով վերադառնալ հակահեղափոխության վտանգի թեմային։ Նորից ձևավորվեցին թիրախներ ընտրազանգվածի համար։ Առաջին թիրախը, այսպես կոչված, ռևանշիստներն են՝ սև ուժերը ի դեմս սերժսարգսյանական ՀՀԿ-ի։ Երկրորդ թիրախը զենքով իշխանությունը իրենցից վերցնել սպառնացող «Սասնա ծռեր» կուսակցությունն է։ Հանրության մեջ փորձում են արմատավորել այն գաղափարը, որ առաջիկա ընտրությունն ամենավճռական ճակատամարտն է, և ամեն ինչ ու ամեն ոք պետք է համախմբվի «Իմ քայլը» դաշինքի շուրջ։ Դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի ավելի քան կոշտ հռետորաբանությունը, նա իր խոսքում անցնում է ընդունելի և անընդունելի բոլոր սահմանները, ինչը զարմացնում է նույնիսկ միջազգային դիտորդներին։ Այս համատեքստում Փաշինյանը անխնա պիտակավորում է հանրապետական կուսակցությունը, իսկ «Սասնա ծռերին» էլ ուղղակիորեն ասում է՝ հանկարծ չշփոթեն իրեն թուլամորթ Սերժ Սարգսյանի հետ։

Նիկոլի մարտավարությունը հստակ է։ Այնուհանդերձ, պետք է նկատել, որ սև-սպիտակի մարտավարությունը կարծես համընկնում է նաև ՀՀԿ-ի շահերի հետ։ Թեկուզ թվում է, թե ամեն ինչ շատ ծանր է ՀՀԿ-ի կամ «Սասնա ծռերի» համար, սակայն փաստ է, որ հանրապետականները հենց այդ խաղի կանոններն էլ ցանկանում էին, քանի որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց ասոցացնեն սև ուժերի հետ։ Եվ դա արվում է բացահայտորեն՝ ՀՀԿ նախընտրական պաստառների, հոլովակների և այլ ատրիբուտների միջոցով։

Փաշինյանի կողմից «Սասնա ծռերին» թիրախավորելը մեծացնում է նաև վերջիններիս վարկանիշը։ «Ծռերի» ընտրազանգվածը շատ դժգոհ է Փաշինյանի անվճռականությունից, նախկին ռեժիմի նկատմամբ հանդուրժողականությունից։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր կոշտ հռետորաբանությամբ գրգռում է «Սասնա ծռերի» ռադիկալ ընտրազանգվածին ու էլ ավելի է ստիպում համախմբվել նույն «Ծռերի» շուրջը։

Ընտրարշավի առաջին օրերը ցույց են տալիս, որ սև-սպիտակ բաժանումը ասես մեկ ընդհանուր խաղի փոխկապակցված շղթա լինի։ Փաշինյանը մի կողմից իր ընտրողներին է կոնսոլիդացնում՝ պահպանելով էյֆորիան, որպեսզի տհաճ անակնկալ չունենա և ապագայի համար էլ որոշակի ժամանակ շահի, մյուս կողմից էլ նա, դաշտը բաժանելով սև-սպիտակի, ընդգծում է, թե ովքեր են իրական ընդդիմադիրները։ Սա հին գործելաոճ է, որը կիրառվել է բոլոր իշխանությունների օրոք ։