Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. Ղազարյան
Հասարակություն

ԲՀԿ-ի տնտեսական տեսլականը

Ցանկացած հասարակության համար առանցքային է հասարակության միջին խավի առկայությունը, քանի որ հենց այդ շերտն է հանդիսանում պետության հիմնական հարկատուն և տնտեսության աճի առանցքային դերակատարը: Ահա այս կարևորագույն հանգամանքը հաշվի առնելով է, որ կուսակցություններն իրենց ծրագրերը ներկայացնելիս, այս ուղղությամբ պարտադիր շեշտադրումներ են անում:

ԲՀԿ-ն, լինելով ՀՀ քաղաքական դաշտում գործող առանցքային դերակատարություն ունեցող ուժ՝ կարևորում է հանրության սոցիալ-տնտեսական կայունության, ինչպես նաև տնտեսության հիմնական ուժի՝ ՓՄՁ-ների ճիշտ աշխատանքը:

Կուսակցության ծրագրում նշված է, որ նվազագույն աշխատավարձի չափը երկրում քաղաքացիներին պետք է ապահովի արժանապատիվ կենսամակարդակ, որպեսզի մարդիկ իրենց մինիմալ կարիքներին կարողանան լուծումներ տալ:

Աշխատավարձերն ու թոշակները, գնաճին համընթաց, պետք է պարբերաբար ինդեքսավորվեն:
ՓՄՁ-ն չպետք է դիտարկվի որպես պետական բյուջեի մուտքերն ապահովող հարկման օբյեկտ, քանզի այն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Այս ոլորտում են գործում շուրջ 75 հազար տնտեսվարող սուբյեկտներ և շուրջ 350 հազար աշխատողներ՝ առանց գյուղատնտեսության ոլորտի: Հետևաբար, պետությունը մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է ազատի հարկերից:

Շրջանառության հարկման ենթակա շեմը 2019թ. հունվարի 1-ից ոչ միայն չպետք է իջեցվի 58.35 մլն դրամ, ինչպես նախատեսված է գործող հարկային օրենսգրքով, այլև 2020թ. հունվարի 1-ից պետք է սահմանվի 150 մլն. դրամ: Այս հանգամանքը կարևոր է, քանի որ հակառակ դեպքում, հնարավոր է՝ հանգենք անդառնալի ու անկանխատեսելի հետևանքներ ունեցող իրադարձությունների՝ տնտեսության մեջ սկսվի քաոս: Մարդիկ իրենց ապրանքները փաստաթղթավորելուց հետո նորից կանգնելու են նոր խնդրի առաջ: Առաջիկա երեք տարիների ընթացքում ամբողջական փաստաթղթավորման համակարգի պայմաններում պետք է անցնել շրջանառության հարկով հարկման համակարգին:

Կուսակցության համար առաջնային է նաև տնտեսվարող սուբյեկտների համար հստակ մրցակցային հավասար պայմանների և խաղի արդար կանոնների ապահովումը: Ապրանքների ներկրման անօրինական մենաշնորհների վերացմանը պետք է հաջորդի առևտրային ցանցերի ազատականացումը՝ ապահովելով ներկրվող ապրանքների իրացման հավասար հնարավորություններ և պայմաններ: Արմատապես պետք է վերանայել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը՝ շրջանառության մեջ դնելով նաև նոր հակամենաշնորհային օրենք: