Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի
Հասարակություն

Լարիսա Ալավերդյանը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանում հայտնված հայերին կազմակերպված ձևով առևանգում են

Օրերս Ադրբեջանում 15 տարվա դատապարտման ենթարկված Արսեն Բաղդասարյանի նամակը հրապարակվեց, որով իբրև թե նա խնդրում էր Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնի ադրբեջանական կողմի առաջարկի հետ, որպեսզի երկու կողմերի դատապարտված անձինք փոխանակվեն:

Անշուշտ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմն իր ցանկությունները շրջանառության մեջ է դնում հայ գերիների ձեռքով, սակայն տարիների փորձառությունը գալիս է հաստատելու, որ Ադրբեջանի բանտերից գրված նամակներն ինչքան էլ տվյալ մարդու ձեռագրով լինեն, դրանց հեղինակները մեր հայրենակիցները չեն:

Ի դեպ, այս պահին ադրբեջանական կողմում Ա. Բաղդասարյանից բացի 3 հայազգի ներկայացուցիչ կա՝ Զավեն Կարապետյանը, Ույոլտանով ազգանունով մի ռուսաբնակ հայ և վերջերս անհասկանալի պայմաններում ադրբեջանական կողմում հայտնված Կարեն Ղազարյանը:

Ի աջակցություն Կ. Ղազարյանի, բերդավանցիները վերջին շրջանում բողոքի ակցիաներ են կազմակերպում, նույնիսկ միջպետական ճանապարհն էին փակել՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել իրենց համագյուղացուն հետ վերադարձնելու համար:

Քարոզարշավի շրջանակներում այդ հարցին անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը, բայց, որքան էլ ծանր է, այս ամենը պետք է ոչ թե էմոցիոնալ հարթության մեջ դիտարկել, այլ պրագմատիզմի: Հակառակ դեպքում, ինչպես ասում են, աչքը սարքելու փոխարեն հոնքն էլ կվնասվի:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ սահմանամերձ գյուղերում ապրող հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող անձինք անհասկանալի պայմաններում են հայտնվում Ադրբեջանում: Նրանք ոչ թե մոլորվում են, այլ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված ձևով առևանգվում են:

«Առևանգվում են, որ հետագայում տարբեր առիթներով նրանց որպես փոխանակման միջոց օգտագործեն: Եվ այս հարցում մենք պետք է միակարծիք դառնանք, իսկ Հայաստանի իշխանություններից առաջին հերթին պետք է պահանջել, որ սահմաններն ամրացնեն, որպեսզի մեր՝ հիվանդություններով տառապող անձինք անհայտ պայմաններում չհայտնվեն Ադրբեջանում»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Ճանապարհներ փակելու փոխարեն բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ նրանց հարազատները պետք է դիմեն ՄԱԿ–ին, ԵԱՀԿ– ին, այլ միջազգային կառույցներին և տեղեկացնեն Ադրբեջանի կողմից մարդասիրական նորմերի ոտնահարման այս փաստի մասին: Նման կերպ հարկավոր է ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն միջազգային հումանիտար նորմերից բխող պահանջները: «Ես հասկանում եմ, թե մեր տղաների հարազատների հոգու ցավն ինչքան մեծ է, սակայն ճանապարհ փակելը խոսում է այն մասին, որ իրականում խորքային առումով չի ընկալվել, թե ինչպիսի քայլեր է անհրաժեշտ իրականացնել: Սովորաբար մենք առաջինն ենք օգնության ձեռք մեկնում, բայց երբ վարչապետի կինը պատրաստակամություն հայտնեց ամեն կերպ օգնել, այդ պատճառով էլ մենք քայլեր չձեռնարկեցինք»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ փոխանակման առաջարկին, ապա դա միջազգային օրենքի խախտում է, համոզված է Լ. Ալավերդյանը, քանի որ մարդը չի կարող փոխանակման առարկա լինել:

«Փոխանակվում են միայն առարկաները: Մարդը չի կարող փոխանակվել: Այսինքն, Ադրբեջանի կողմից նման առաջարկություն հրապարակելը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Եթե սահմանի մյուս կողմում հայտնված անձի մասով չի հաստատվել քրեորեն հետապնդելի որևէ արարք, ապա պետությունները պարտավոր են նրան վերադարձնել, ոչ թե այն պայմանավորել այս կամ այն գործողությամբ: Եվ հենց այստեղ է միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումը»,– ասաց Լ. Ալավերդյանը: