Պետոյանը հինգ ավտոմեքենա ունի, որից երկուսը՝ բեռնատար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը թվով 5 անշարժ գույք ունի, որոնք տեղակայված են Երևանի Քեռու փողոցում, Արթիկի Անկախության փողոցում (2 միավոր, որոնցից մեկը՝ առևտրի սրահ), ինչպես նաև երկու հողամաս Արթիկ քաղաքում և Հառիճ գյուղում: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի հայտարարագրից:
Պետոյանը հայտարարագրել է հինգ ավտոմեքենա՝ երկու «Toyota Camry»՝ 2008 և 2014 թթ. արտադրության, «ԿամԱԶ 6520», «ԳԱԶ 32213» և «ԶԻԼ–ՄՄԶ 4502» մակնիշների:
Ըստ հայտարարագրի՝ պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 106 միլիոն դրամ և 140 հազար ամերիկյան դոլար: Պետոյանի եկամուտներն էլ ստացվել են 6 միլիոն 252 հազար դրամ աշխատավարձից, 25 միլիոն 860 հազար դրամ և 2 միլիոն 160 հազար դրամ այլ եկամուտից:
Մուշեղ Պետոյանը 1991–1993թթ. աշխատել է «Արթիկտուֆ» միավորումում` որպես որակի հսկիչ: 1994–2007թթ. ծառայել է ՆԳՆ ՇՄ Արթիկի ՆԳ բաժանմունքում` որպես ՃՊԾ ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ: Իսկ 2007–2011թթ. աշխատել է «Արթիկտուֆ» ՓԲԸ–ում` որպես գլխավոր ճարտարագետ, փոխտնօրեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: