Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Հասարակություն

Ո՞ւմ էր ձեռնտու բանավեճից խուսափումը

Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում միմյանց հետ մրցող քաղաքական ուժերի միջև բանավեճեր տեղի չեն ունենում։ Այս մասին հատկապես վերջին ընտրությունների ժամանակ քանիցս բարձրաձայնվեց։ Հայաստանում գոյություն չունի հեռուստաբանավեճ ասված մշակույթը։ Ստացվում է այնպես, որ որպես կանոն քաղաքական ուժերը վախենում են, որ բանավեճի ընթացքում գուցե չկարողանան ճիշտ դիրքերից ներկայացնել իրենց, հատկապես, երբ դիմացինը ընդդիմության ներկայացուցիչ է։

Բանավեճը քաղաքական մրցապայքարի առանցքային դերակատարում ունեցող ատրիբուտ է, որի ընթացքում կողմերը կարողանում են ճիշտ դիրքավորվել և ներկայացնել իրենց ծրագրային և գաղափարական առանցքը: Բոլոր ժողովրդավարական երկրներում քաղաքական ընտրարշավի մասնակից ուժերն իրենց համար հիմնական ֆիշկա են համարում բանվաճերի անցկացումը, հատկապես հեռուստաբանավեճերը:

Այսօր ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանն իր ՖԲ էջում հրապարակում էր արել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրելով անձնական բանավեճի, ներկայացնելով իր առաջարկները: Բուռն քարոզարշավում ներգրավված վարչապետը հոտընկայս պատասխանել էր, թե Վիգեն Սարգսյանն արտոնյալ չէ, և ինքը կբանավիճի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին համարի հետ միաժամանակ:

Այն հանգամանքը, որ այդ բանավեճը բավականին սուր և բուռն ընթացք կունենա, դրանում ոչ ոք չի կասկածում, եթե հաշվի առնենք, որ քարոզարշավի երեք օրերում և՛ ՀՀԿ-ն, և՛ «Իմ քայլը» դաշնքը բզկտում են միմյանց՝ ընդհուպ անձնական վիրավորանքներով և սպառնալիքներ ուղղելով իրար հասցեի: Անշուշտ սա ընդունելի վարքագիծ չէ ընտրապայքարի մասնակից ուժի համար, քանի որ պոլիտկոռեկտությունը լավ բան է, և պետք է հեռու մնալ անձնական տիրույթ մտնելուց:

Ինչևէ, երկու գործիչների բանավեճի հարցը դեռևս օդում կախված է, ավելի ճիշտ այն, թերևս, չկայանա: Նշենք մի քանի պատճառներ. հարց է առաջանում, թե ո՞ւմ էր ավելի ձեռնտու հանրային հարթակում տետատետ քննարկում անցկացնել: Կարող ենք նշել, որ, ըստ էության, Նիկոլն իր կարիերայի պիկին է և ունի հանրային անհավանական աջակցություն, սակայն խոցելի դիրքեր առկա են՝ չունի հստակ ծրագիր, որոշակի առումով վարչական ռեսուրսների կիառում է նկատվում, կառավարման յոթ ամիսների ընթացքում շոշափելի ձեռքբերումներ չկան. դրան զուգահեռ ՀՀԿ-ի իշխանության տարիների տապալումները վարչապետի հաղթաթուղթն են, բոլորս գիտենք թե նա ինչպես է ոլորտ առ ոլորտ գետնին հավասարացնում երբեմնի հզոր քաղաքական ուժին:

Չի կարելի միանշանակ ընդգծել, որ Նիկոլը խուսափեց բանավեճից, բավականին տրամաբանված է նաև այն հանգամանքը, որ Սարգսյանի կողմից դա կարող է ընդամենը մանիպուլյացիոն ժեստ լիներ՝ վստահ իմանալով, որ Փաշինյանը կհրաժարվի, և ՀՀԿ-ն դա կշահարկի որպես բանավեճից խուսափել, և հերթական անգամ կշահարկի Փաշինյանի գործունության քննադատությունը:

Հուսանք, որ այնուամենայնիվ առաջիկա քարոզարշավին ականատես կլինենք կառուցողական բանավեճերի, որոնք մեր հանրությանն էլ ավելի կգեներացնեն և քաղքական մասնակցությունը կլինի բավականին ակտիվ: