Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Երկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունում
Հասարակություն

«Մեշոկ պապիի» գաղափարը հրապուրիչ է, բայց....

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը երեկ պաշտոնապես մեկնարկեց, թեև նախընտրական պայքարը, փաստացի, ավելի վաղ էր սկսվել: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ զրույցում խոսել ենք թե՛ քարոզարշավի մեկնարկի, թե՛ դրանից առաջ առկա զարգացումների մասին:

Քաղաքագետը նախ արձանագրել է. «Նախկինում ոչ թե կարգախոսները, տեսլականները կամ ուղենիշներն էին մեծ դեր կատարում, այլ փողը: Այսինքն՝ մարդիկ հասկանում էին, որ այս կամ այն գաղափարական կամ քաղաքական ուղղվածությունը ճիշտ է, լավ է, բայց փողի գործոնը շատ մեծ է, և դրա համար քաղաքական, գաղափարական ուղենիշների գործոնը զգալիորեն թուլացած էր: Քանի որ այսօր նվազել է փողի դերը, բնականաբար, մեծացել է խոսքի դերը: Այդ իմաստով բնական է, որ խոսքը, տվյալ դեպքում` կարգախոսներն ակտիվ են քննարկում, նաև փորձում են հասկանալ, թե այս կամ այն ուժն ինչ տեսլականով է հանդես գալու:

Սա դրական երևույթ է»:

Թեև խոսքի արժեքը մեծացել է, բայց, ըստ քաղաքագետի, մեկ այլ հարց էլ կա: «Մյուս կողմից, սակայն, ինչպես նախկինում, հիմա ևս պարզ է ֆավորիտը: Եթե նախկինում ՀՀԿ–ն էր, այսօր էլ Նիկոլ Փաշինյանի դաշինքն է»,–ասաց նա՝ ընդգծելով, որ վերջինի դեպքում, սակայն, ֆավորիտ լինելն օբյեկտիվ է, և բոլորն էլ հասկանում են, որ այս մթնոլորտն ազդում է ընտրությունների վրա:

«Հեղափոխությունն իր տրամաբանությունն ունի, և այդ տրամաբանությունն ազդում է նաև քաղաքական գործընթացների վրա: Այս ընտրություններն այդ իմաստով բացառություն չեն: Հեղափոխությունն ունի նաև իր տրամաբանական ցիկլերը. ԱԺ արտահերթ ընտրություններով կավարտվի առաջին ցիկլը: Այսինքն՝ Փաշինյանը և իր դաշինքը կունենան ամբողջական իշխանություն, և կգա հանրության պահանջներն իրականացնելու փուլը, որոնց կատարման խոստումները տվել են հեղափոխության ժամանակ: Իսկ այդ խոստումները շատ հակասական են և իրարամերժ: Հանրության տարբեր շերտեր տարբեր շահեր ունեն, բայց նույն բանն են պահանջում: Փաշինյանը պետք է ընտրություն կատարի. առաջինը ո՞ր շերտի պահանջները պետք է բավարարվի և ո՞ր շերտինը՝ 2–րդը, 3– րդը, 4–րդը: Սրանից է կախված, թե այդ ցիկլով ինչպիսի՞ հաջողություն կունենա Ն. Փաշինյանը և իր թիմը»,–նշեց նա:

Քաղաքագետը մասնակի է համաձայն այն դիտարկումների հետ, թե այս անգամ ևս դոմինանտ է լինելու պայքարի՝ սև–սպիտակի տրամաբանությունը. «Սև–սպիտակային կարգախոսը լինելու է, սակայն, ըստ իս, Ն. Փաշինյանն այս անգամ այդ տեխնոլոգիան չի օգտագործի այն ռադիկալիզմով, որը կիրառեց ավագանու ընտրությունների ժամանակ: Այդ մաքսիմալիզմը չի լինի, որովհետև նա այստեղ որոշակի խնդիր ունի: Եվ կարծում եմ՝ Փաշինյանը կփորձի մի քիչ ավելի զուսպ լինել այս հարցում: Այսինքն՝ «մեշոկ պապիի» գաղափարը հրապուրիչ է, բայց երբ այդ գաղափարից կարող են օգտվել նաև մյուս ուժերը, այդ հանգամանքն արդեն զսպելու է Փաշինյանին, և նա փորձելու է հանդես գալ որոշակի կոմպրոմիսային կարգախոսներով»:

Ե. Բոզոյանը չի կարծում, որ այս ընտրապայքարում մեծ դեր կկատարեն ծրագրային դրույթները: «Ծրագրային դրույթներն աշխատում են այն ժամանակ, երբ կա բալանսավորված քաղաքական համակարգ, երբ կա միջին խավ, և կուսակցություններն իրարից շատ չեն տարբերվում ու դետալների պայքար է գնում: Այդ դեպքում նույն դետալների մեջ մեկը կարող է այս դրույթն առաջարկել , մյուսը՝ հակառակը: Սակայն այսօր այլ իրավիճակ է. երբ մեծ դեր է կատարում հուզական գործոնը, դու ծրագրերով չես կարող համոզիչ ինչ–որ բան բերել: Աշխատելու են ոչ այդքան ծրագրային դրույթները, որքան մարդկանց այն պատկերացումները, որոնցով իրենց ապագան փորձում են կապել այս կամ այն ուժի հետ: Այսօրվա դրությամբ ակնհայտ է հիմնական ֆավորիտը, և որևէ ծրագրային դրույթով հնարավոր չէ փոխել այս իրավիճակը»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը չի բացառում նաև ձևավորվող ԱԺ–ի՝ անցումային լինելու հանգամանքը, ինչի առումով իր կարծիքն ունի.

«Ընդհանուր առմամբ, հեղափոխության ժամանակահատվածում ամեն ինչն էլ ժամանակավոր է լինում, որովհետև հեղափոխությունն ինքն էքսցես է. այն, ըստ էության, ոչ ստանդարտ իրավիճակ է: Այս ԱԺ–ն կաշխատի հի՞նգ, երկո՞ւ, թե՞ մեկ տարի, կախված է իշխող ուժի գործելաոճից: Եթե Փաշինյանը կարողանա հաղթանակից հետո երկիրը հանդարտեցնել և տանել բնականոն ճանապարհով, ապա ձևավորվող ԱԺ–ն կապրի և կաշխատի 5 տարի՝ անկախ նրանից, թե ով ինչ կուզենա անել: Եթե Ն. Փաշինյանը շարունակի երկիրը տանել իր հեղափոխական հռետորաբանությամբ, ապա, բնականաբար, ցնցումները կարող են շարունակվել: Այդ պարագայում վաղ թե ուշ իր վարկանիշը կարող է անկում ապրել, և կառաջանա լեգիտիմության ճգնաժամ: Թեև այս ԱԺ–ն ընտրված կլինի մաքուր և արդար ճանապարհով, այնուամենայնիվ, եթե մեկ–երկու տարի հետո երկիրը բնականոն զարգացման մեջ չմտնի, այդ ԱԺ–ի և կոնկրետ Ն. Փաշինյանի հանդեպ հանրության մոտ մեծ դժգոհություն կառաջանա: Եվ կարող է առաջանալ ճգնաժամ, ինչը կարող է բերել նոր վիճակների, այդ թվում՝ նոր ԱԺ արտահերթ ընտրությունների: 2017թ. ընտրություններից հետո՝ ընդամենը մեկ տարի անց, մարդիկ փոխեցին իշխանությանը: Այսինքն՝ մարդիկ տեսել են այդ ճանապարհը և կարող են նորից այդ նույն ճանապարհով գնալ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երկիրը զարգանա բնականոն ճանապարհով և վերջապես դուրս գա հեղափոխական վիճակից, ըստ որի՝ ընտրությունները կլինեն ոչ թե տարին մեկ, այլ հինգ տարին մեկ»:

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ երկրում հանդարտ և հանգիստ մթնոլորտ պետք է հաստատվի: «Նախկին իշխանությունների նկատմամբ ռեպրեսիվ քայլերի, ասֆալտին պառկեցնելու ու պատին ծեփելու մթնոլորտը պետք է վերացվի: Իր երկրում ներդրում կատարելուց մարդը չպետք է վախենա, իսկ այսօր այդ վախը կա: Եթե Հայաստանում ապրող մարդը վախենա ու ներդրում չանի, դրսից հաստատ չեն անի, իսկ առանց ներդրումների երկիրը չի զարգանա: Եվ եթե չզարգացավ, հայտնվելու է ցնցումների մեջ, որովհետև մարդկանց կենսամակարդակը ցածր է: Ն. Փաշինյանը դեկտեմբերի 9–ից հետո պետք է կարողանա փոխել իր ամբողջ հռետորաբանությունը և երկիրը առաջ տանել հանդարտ ու հանգիստ վիճակով»,–եզրափակեց քաղաքագետը: