Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու
uncategorized

Տնտեսական հեղափոխության կոնցեպտի հիմքում Գագիկ Ծառուկյանի գործունեությունն է

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած երկրում հեղափոխական և, ընդհանրապես, անկայուն քաղաքական իրադրությունը, առաջին հերթին ազդում է հենց տվյալ պետության տնտեսական համակարգի վրա: Եղել են նույնիսկ այնպիսի ծայրահեղ դեպքեր, երբ տնտեսությունը պարզապես կոլլապսի է մատնվել:
Բարեբախտաբար Հայաստանում այս սցենարի ականատեսը չեղանք, ինչը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով՝ առաջին հերթին հենց հայաստանյան տնտեսական համակարգի կառուցվածքով:
Հեղափոխությունից հետո քաղաքական բլոկը այլևս կայացած է (արտահերթ խորհրդարանական ընտրությունները կտան վերնական պատկերը) հետևաբար, ըստ տրամաբանության, հաջորդ քայլը պետք է լիներ տնտեսության կայունացումը: Այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, որ տնտեսական իրավիճակում արմատական փոփոխություններ չկան, բացի քաղաքական կամքից, որը ժխտում է կոռուպցիան: Իսկ տնտեսական շուտափույթ բարեփոխումներ չիրականացնելու դեպքում ընդհանրապես արձանագրվում է տնտեսության և քաղաքականության խզում:
Եվ ահա նման ներպետական իրադրությունում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ներդրումներ և առևտուր» խորագրով կլոր սեղան-համաժողովին, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ավելի քան 20 երկրի խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առաջին անգամ հայտարարում է տնտեսական հեղափոխության կոնցեպտի մասին:
Հանրությունը, վստահաբար, ֆիքսել է, որ այս հայտարարությանը անմիջապես հաջորդեցին արտասահմանյան գործընկեր-ներդրողների այցերը Հայաստան, ովքեր ժամանել էին Գագիկ Ծառուկյանի հրավերով: Գործնական արդյունքը 1 միլիոն քառակուսի մետր հսկայական տարածքի վրա կառուցվող արդյունաբերական քաղաքի մոդելն էր, որն ընդգրկելու էր 10-ից ավելի ամենատարբեր ոլորտների գործարաններ, հանրահռչակ Կեմպինսկի հյուրանոցների ցանցի հայաստանյան մասնաճյուղ, «Արմօյլ» քսայուղերի գործարան, 2020թ-ին շահագործման կհանձնվի սիլիցիումի գործարանը, իսկ Աբովյան քաղաքում արդեն տրվել է սոցիալական բնակարանաշինության մեկնարկը: Ի դեպ, նշեմ, որ արդյունաբերական քաղաքի մի քանի գործարաններ արդեն շահագործման են հանձնվել՝ «Մուլտի Սոլար» արևային էներգիայի կայանը, «Մուլտի Տեքստիլ» սրբիչի գործարանը, ինչպես նաև Մայնինգ ֆերման, որն աշխատում է նորագույն տեխնոլոգիաներով: Միայն արդյունաբերական քաղաքը մոտ 7500 աշխատատեղ է ապահովելու:
Գագիկ Ծառուկյանը, ինչպես լիովին աջակցել էր քաղաքական փոփոխություններին, այնպես էլ այժմ, առանց այլևայլությունների առաջնորդեց այդքան սպասված տնտեսական հեղափոխությունը, որը դիվերսիֆիկացնելու է Հայաստանի տնտեսությունը, և այն դարձնելու է ավելի կայուն արտաքին մարտահրավերների դեմ, ինչպես նաև արժանապատիվ աշխատանքի հնարավորություն է տալու հազարավոր հայ ընտանիքների: