Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական Phoenix TV հեռուստաալիքին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկին՝ Phoenix TV-ին, ուղեկցվող Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
«Չինաստանից բացի հեռուստաալիքը հեռարձակվում է նաև ամբողջ հարավ-արևելյան Ասիայում, իսկ կաբելային եղանակով՝ աշխարհի բոլոր խոշոր չինական համայնքներում:Հարցազրույցն անգլերեն է՝ չինարեն ենթագրերով, ռեպորտաժը՝ միայն չինարեն»,-գրել է նա: