ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Աջափնյակում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները. ամուսինները «միահամուռ ուժերով» սպանե՞լ են իրենց ազգականին
Armlur.am-ը գրում է.
2015-ի հունվարի 31-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը ցնցել էր Ֆուչիկի փողոցի 25 շենքի բնակիչներին: Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 69-ամյա Արշավիր Բարսամյանի սպանության վայրում, ըստ արդեն ապացուցված վարկածի, եղել մի կին և երկու տղամարդ, որոնք ձերբակալվել են սպանության կասկածանքով: Ձերբակալվածները Հրազդան քաղաքի բնակիչներ 78-ամյա Բախշի Երիցյանը, նրա կինը՝ 63-ամյա Էլմիրա Ծատուրյանը և 50-ամյա Ռաֆիկ Մկրտչյանն էին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բ.Երիցյանը կնոջ հետ 2015 թվականի հունվարի 31-ին` ժամը 10:00-ին, Ռ.Մկրտչյանի կողմից շահագործվող ավտոմեքենայով Հրազդան քաղաքից եկել է Երևան՝ հանդիպելու Ա.Բարսամյանին։ Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխին և դեմքին։
Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով կինը մարմնով ընկել է տուժողի վրա, բռնել նրան, իսկ Բ.Երիցյանը շարունակել է մուրճով հարվածներ հասցնել՝ սպանելով տղամարդուն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: