Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
uncategorized

Քաղաքական բովանդակության այլընտրանքը «կրուտիտի» ինստիտուտն է

Երեկ բավական բուռն քննարկում ընթացավ այն բանից հետո, երբ համացանցում սկսեցին շրջանառվել, այսպես ասած, արտագնա աշխատողների ուղարկած գումարները հարկելու մասին տեղեկությունները, ապա և բացատրությունները: Բնականաբար այս լուրը արագ և բավական կոշտ արձագանք գտավ սոցիալական ցանցերում և ԶԼՄ–ներում: Նույնքան արագ հանրային դժգոհության ազդակները որսաց իշխանությունը և փորձեց «դուրս գալ ստեղծված տեղեկատվական աղմուկի տակից»:

Իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, ընդ որում, հնչում էին տարբեր մեկնաբանություններ: Մի դեպքում հերքվում էր ընդհանրապես շրջանառվող ինֆորմացիան, մեկ այլ դեպքում հաստատվում էր, բայց հավելումով, որ ցանկացած հարկային փոփոխություն արվելու է հանրության կարծիքը լսելուց հետո միայն: Իսկ, որ ամենաաչքի ընկնողն էր՝ իշխանության հերքումները, հերքում–հաստատումները սոցիալական ցանցերում տարածում էին պետական ապարատի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ անկախ ոլորտից ու գերատեսչությունից:

Արտագնա աշխատողներին հարկել–չհարկելու հարցն այլ քննարկման թեմա է, որին նախկինում անդրադարձել ենք ու դեռ կանդրադառնանք: Հիմա խոսենք տեղի ունեցածի քարոզչական ու քաղաքական երանգների մասին: Երեկ տեղի ունեցածից հիմնական տպավորությունն այն է, որ իշխանությունները չունեն տեղեկատվության հետ աշխատանքի միասնական մոտեցում: Մի պաշտոնյա ասում է մի բան, մյուսները սկսում են լղոզել ասվածը, հետո նոր, ամենավերջում հնչում են պաշտոնական պարզաբանումներ, որոնք արդեն որևէ արժեք ու հավաստիություն չեն ներշնչում:

Իհարկե, կարելի է նման տեղեկատվական աղմուկները համարել յուրատեսակ տեխնոլոգիա, որով իշխանությունները ստուգում էին հանրության արձագանքը: Սա ընդհանրապես ընդունված պրակտիկա է քաղաքականության մեջ: Բայց մեր դեպքում նույնիսկ այս տեխնոլոգիայի հետ գործ չունենք, քանի որ նման դեպքերում նախապես դաշտ նետված տեղեկատվական աղմուկից ու դրան հետևած արձագանքներից հետո իշխանություններն ունենում են պլան Բ: Ինչպես տեսանք՝ որևէ պլան Բ չկար: Ընդհանրապես որևէ բան չկար:

Իշխանական համակարգի տեղեկատվության հետ միասնական աշխատանքի բացակայությունը ազդակ է առ այն, որ պետական ապարատը ոչ միայն չի գործում փոխհամաձայնեցված, այլև չկա միասնական քաղաքական փաթեթ: Նախկինում, օրինակ, ևս չկար միասնական որևէ քաղաքականություն, փոխարենը, սակայն, կար իշխանության հստակ ուղղահայաց, երբ այս կամ այն արտահայտությունը անպայման ճշգրտվում էր համապատասխան օղակում, նոր միայն դառնում հասանելի հանրությանը: Սա, իհարկե, նախանձելի մոդել չէ: Իշխանական այս հիերարխիկ ուղղահայացը չկրկնելու այլընտրանքը հստակ քաղաքական օրակարգի առկայությունն է: Այդ օրակարգի առկայությունը թույլ կտա իշխանական թիմին առանց միմյանցից ճշգրտումներ ստանալու, առանց իրար փոխարեն տեղեկատվությունը լղոզելու, ազատ և անկաշկանդ հանդես գալ հայտարարություններով՝ հիմքում ունենալով վերոնշյալ միասնական քաղաքական փաթեթը: Ինչպես տեսնում ենք, որևէ քաղաքական փաստաթուղթ, կոնկրետ այս և մի շարք այլ դեպքերում որևէ միասնական, համաձայնեցված մոտեցում չկա:

Նոր, հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմին դժվար է մեղադրել, օրինակ, վարչարարության ու պետական ապարատին հատուկ բյուրոկրատական նրբություններին չտիրապետելու համար: Սա հմտություն է, որ գալիս է ժամանակի հետ: Բայց խնդիրն առավել խորքային է ու վեր տեխնիկական բացթողումներից: Փաստացի գործ ունենք ոչ միայն ինֆորմացիայի հետ հարաբերվելու, այլ ընդհանրապես քաղաքական ներքին փոխհամաձայնության ու ընդհանուր քաղաքականության բացակայության հետ, ինչն արդեն ոչ թե ժամանակի, այլ հիմնարար մոտեցման խնդիր է:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան