Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինՆյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ
Հասարակություն

Սահակ Պողոսյան. «Մինչև երկրում լյուստրացիա չլինի, այդ հարցը չի լուծվի»

Oragir.info-ն այսօր հյուրընկալել է նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանին, որի հետ զրուցել ենք փոփոխությունների իր տեսլականի, ԱԺ արտահերթ ընտրությունների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Անցումայինից մի նոր անցումային էտապի խորհրդարան

Սահակ Պողոսյանի դիտարկմամբ՝ ներկայիս փուլը շատ կարևոր է:

«Անցումային այս իրավիճակն աննախադեպ է մեր երկրի համար: Նոր խորհրդարանից սպասելիքները շատ են, որովհետև, միգուցե, չհաշված առաջինը, նախորդ բոլոր խորհրդարաններն ընտրովի չէին: Նշանակովի խորհրդարաններ էին, իսկ նշանակովի խորհրդարանն աշխատում է նշանակովի խորհրդարանի պահանջներին համապատասխան: Այս խորհրդարանը պետք է տարբերվի նախորդներից իր ընտրվելու հնարավորություններով, ինչն արդեն ձեռքբերում կլինի: Այսինքն՝ գոնե հաջորդ խորհրդարանների համար նախադեպ կլինի: Ես չեմ կարծում, որ այս խորհրդարանը երկար կյանք կունենա, որովհետև այն, կարծես թե, անցումայինից մի նոր անցումային էտապի ժամանակաշրջանի համար նախատեսվող խորհրդարան է, որը, բնականաբար, կունենա որոշակի գործառույթ: Հուսով եմ, որ այդ գործառույթը նոր ԱԺ–ն կկատարի»,–մեզ հետ զրույցում ասաց Սահակ Պողոսյանը:

Նրա խոսքով, նոր ԱԺ–ն, ամենայն հավանականությամբ, անցումային կլինի, որովհետև ունենք սահմանադրական խնդիրներ. «Այսինքն՝ այդ սահմանադրական խնդիրները մինչև չլուծվեն, խորհրդարանը չի կարող լիարժեք կատարել իր գործառույթը: Ես չեմ կարծում, որ այսօրվա ռեյտինգային համակարգով կընտրվի այն խորհրդարանը, որը լիիրավ և հարյուր տոկոսով պետք է ծառայի ժողովրդին»:

Ընդդիմությունն անհրաժեշտություն է, բայց ոչ ՀՀԿ–ի շարքերից

Ինչ վերաբերում է ներկայիս փուլին, 90– ականների հետ համեմատություններին ու «դեժավյուին», որոնք շատերն են ապրում, Սահակ Պողոսյանն ընդգծեց.

«Ժողովուրդը միշտ ունի այդ վախերը: Անձամբ ես այդ վախերը չունեմ: Որովհետև այն կարգախոսները, որոնցով տեղի ունեցավ իշխանափոխությունը, ժողովրդի պահանջն էին: Հիմա այս նոր անցումային էտապում այդ կարգախոսներից որոշ հարցեր գոնե պետք է լուծվեն, որովհետև, հիմա, տեսեք՝ ՀՀԿ–ն ասում է՝ «մենք կլինենք ընդդիմադիր», բայց հարց է՝ ինչի՞ն պետք է ընդդիմադիր լինեն: Իրենց՝ ընդդիմություն լինելը մի տեսակ աբսուրդ է: Ես չեմ հասկանում, թե ինչին պետք է ընդդիմություն լինեն: Նրա՞ն, ինչը նոր իշխանություններն են առաջ քաշում: Այսինքն՝ նախորդ իշխանությունների բացթողումներին, հանցագործություններին, այդ ամենը հանրայնացնելուն, պատասխանատվության ենթարկելու հանգամանքին, որ մեր շարունակական կյանքում դա չկրկնվի: ՀՀԿ–ն չի կարող որպես ընդդիմություն ընկալվել, որովհետև առաջադրած բոլոր կարգախոսներն իրականում հենց իրենց դեմ են: Այսինքն, եթե դուք ընդդիմություն եք, ապա ինչո՞ւ էիք զբաղված նրանով, ինչով զբաղված էիք մինչև հիմա: Ընդդիմությունը անհրաժեշտություն է, բայց չեմ կարծում, որ ընդդիմությունը նրանց շարքերից պետք է լինի: Ընդդիմությունն ինքնըստինքյան կծնվի, որովհետև ընդդիմությունը ծնվում է այն դեպքում, երբ կա խնդիր, որի հետ մարդիկ համաձայն չեն: Ստացվում է՝ ՀՀԿ–ն համաձայն չէ այն ամենի հետ, ինչն ինքն արել է»:

Նա ընդգծեց, որ հետևելով ՀՀԿ–ի այսօրվա առաջադրած գաղափարներին, կարող է ասել, որ դրանք գրեթե չեն տարբերվում այն ամենից, ինչը նախկինում էին ասում. «Գաղափարական փոփոխություն չկա, ուղղակի փորձում են հակադրվել ամեն մի նոր գաղափարի: Նեղացածի, կորցրածի պահվածք կա՝ «դուք հիմա այստեղ կսխալվեք, մենք՝ կուրախանանք»:

Հիմնարար բացթողումն ու իներցիայի վտանգը

Սահակ Պողոսյանի խոսքով, նոր իշխանության գործունեության առումով գնահատականներ հնչեցնելու վերաբերյալ ժամանակը նշանակություն ունի, բայց ամբողջ խնդիրը, ըստ նրա, հետևյալն է.

«Երբ տեղի ունեցավ իշխանափոխություն, այն տեղի ունեցավ ամենավերին էշելոնում: Այսինքն՝ փոխվեց Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը, բայց օրենսդիր, դատական իշխանությունը մնաց նույնը: Նրանք բոլոր անհնար և հնարավոր ինստիտուտներով փորձում էին պայքարել և պայքարում էին նոր իշխանության դեմ, ու դիմադրությունը սոսկալի մեծ էր: Դրա համար այդ կարճ հատվածում ամենամեծ խնդիրը, որն ուներ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հենց այդ նույն նախորդների՝ դեռ գործող ինստիտուտների դեմ պայքարելն էր: Ձեռքերը կարծես դեռ ազատ չէին, որ զբաղվեր այն բնականոն աշխատանքով, ինչը պետք է անի կառավարությունը: Պատճառն այն է, որ ամեն տեղ՝ միջին և ցածր էշելոններում, հին իշխանության ներկայացուցիչներն էին: Բայց սա դեռ կշարունակվի՝ բավականին ժամանակ կշարունակվի: Մինչև երկրում լ յուստրացիա չլինի, այդ հարցն, ըստ իս, չի լուծվի և այսպես իներցիայով պիտի շարունակվի»:

Նրա դիտարկմամբ՝ նույն 90–ականների ամենամեծ խնդիրն այն էր, որ այդ լ յուստրացիան տեղի չունեցավ:

«Այսինքն՝ հին, սովետական վարչական նոմենկլատուրան տեղափոխվեց նոր իշխանական համակարգ, և նրանք աշխատեցին ոչ թե պետության կայացման համար, այլ ի օգուտ սեփական շահերի: Հիմնարար բացթողումն այստեղ է: Եթե հիմա էլ լ յուստրացիա տեղի չունենա…

Ասում են՝ նախորդ իշխանություններից բերենք արհեստավարժ կամ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք ինչ–որ բան են արել, բայց ես շատ չեմ հավատում, որ կան այդպիսիք, որոնք կարող են նոր իշխանությունների առաջադրած նոր գաղափարների հետ հաշտվել և աշխատել: Նոր իշխանությունները նոր մշակույթ են առաջ քաշում, որը 180 աստիճանով հակադրված և հակացուցված է հներին: Ուղղակի դրա դիմադրությունը շատ մեծ է»,–ամփոփեց Ս. Պողոսյանը: