Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Հրանտ Մարգարյանից ՀՅԴ–ում դժգո՞հ են

Պարզվում է՝ ՀՅԴ ԳՄ–ի կողմից վարվող քաղաքականությունից ընդհանրապես գոհ չեն ՀՅԴ հատկապես արտերկրի ներկայացուցիչները: Ու թեև աղմուկ չբարձրացնելու համար նախկինում կուսակցական խողովակներով էին իրենց զայրույթն արտահայտում, հիմա արդեն սկսել են ՀՅԴ–ի կողմից իրականացրած սխալների և ներկա վարկանիշի մասին հնարավոր բոլոր եղանակներով բարձրաձայնել:

Oragir.info-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ ներքևի օղակների և արտերկրի կուսակիցների դժգոհությունները ուղղված են հիմնականում ՀՅԴ վերին էշելոնների կուսակցական ընկերներին, ովքեր, նրանց կարծիքով, հատկապես վերջին շրջանում այնքան վատ են աշխատում և այնքան սխալներ են թույլ տվել, որ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ իրենց կուսակիցներն են հրաժարվում ՀՅԴ–ին ձայն տալ: Դժգոհ են նաև Հրանտ Մարգարյանից, ով, ըստ մեր տեղեկությունների, ՀՅԴ Իրանի թևն է ներկայացնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, կուսակցության իրանական թևի ներկայացուցիչները ցանկանում են նրան հետ կանչել և հեռացնել ՀՅԴ շարքերից: Մարգարյանն էլ իմանալով՝ իրեն ինչ է սպասվում, չի մեկնում Իրան:

Ամենայն հավանականությամբ, լռության քողը կպատռվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կարող է շատ ջրեր հոսեն: Եվ որպեսզի այս կոնֆլիկտային իրավիճակի պատճառով կուսակցության վարկանիշն է՛լ ավելի չընկնի, ՀՅԴ–ականները փորձում են մի կողմ թողնել դժգոհությունները և անել հնարավորը՝ առաջիկա ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարելու համար:

Լուրը ճշտելու համար Oragir.info-ն կապ հաստատեց Հրանտ Մարգարյանի հետ, սակայն նա առանց հարցը լսելու ասաց, որ հեռախոսով տրված որևէ հարցի չի պատասխանի: Դիտարկմանը, թե մեր նպատակն ընդամենը խմբագրության ստացած լուրը ճշտելն է և ընդամենը ցանկանում ենք այն հաստատել կամ հերքել, Հրանտ Մարգարյանը նորից կրկնեց, թե հեռախոսով որևէ հարցի չի պատասխանի, անգամ այո կամ ոչ չի ասի:

Փորձեցինք կապ հաստատել նաև Արմեն Ռուստամյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Այս պարագայում, երբ մեր ձեռքի տակ հայտնված լուրի իսկությունը ճշտել չհաջողվեց, մեզ մնում է հրապարակավ ուղղել հարցը Հրանտ Մարգարյանին՝ հուսով, որ այս պարագայում արդեն կկարողանանք ստանալ մեր հարցի պատասխանը: