Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Սոցիալական առաջընթացի առումով Հայաստանն աշխարհում 61–րդն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«The Social Progress Imperative» միջազգային հետազոտական ծրագիրը հրապարակել է աշխարհի երկների ռեյտինգն ըստ սոցիալական առաջընթացի մակարդակի:
Սոցիալական առաջընթացի ինդեքսը «The Social Progress Imperative» միջազգային հետազոտական ծրագրի համակարգված ցուցանիշն է, որը չափում է աշխարհի երկրների ձեռքբերումները՝ դրանց հասարակական բարեկեցության և սոցիալական զարգացվածության տեսանկյունից:
Սոցիալական առաջընթացի մակարդակով աշխարհի երկրների ռեյտինգում Հայաստանը ոչ այնքան վատ դիրքերում է:
Վերոնշյալ կազմակերպության կողմից արված հետազոտությունը վերաբերում է 2015 թ., որի վերաբերյալ վերջին թարմացումը կատարվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Ամենամյա հետազոտության ղեկավարը Մայքլ Փորթերն է:
Հետազոտությունների գործընթացին ներգրավվել են մի շարք համաշխարհային հայտնիություն ունեցող առաջատար համալսարաններ և հետազոտական կենտրոններ, ներառյալ Հարվարդի բիզնեսի դպրոցը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը:
Ըստ հետազոտության՝ վերջին տվյալներով աշխարհում սոցիալական առաջընթացի ամենաբարձր ինդեքսն ունի Նորվեգիան: Սկանդինավյան այս թագավորության ինդեքսը կազմել է գրեթե 90՝ 88,36: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար 88,06 և 87,97 ինդեքսով զբաղեցրել են Շվեդիան և Շվեյցարիան:
Հայաստանն այս սանդղակում հաստատուն կերպով զբաղեցրել է 61–րդ հորիզոնականը: Հայաստանի սոցիալական առաջընթացի ինդեքսը կազմել է 65,70: Նշենք, որ ուսումնասիրությունը պարունակում է 133 երկրի ցուցանիշ: Ստացվում է, որ մենք «մեջտեղներում» ենք, ինչը բավական ուրախալի փաստ կարելի է համարել: Սակայն շտապել ուրախանալ պետք չէ: Թուրքիան այս շարքում մեզնից երեք աստիճան բարձր է կանգնած և ունի 66,24 ինդեքսը: Մեզնից առաջ է գտնվում նաև հարևան Վրաստանը՝ այն զբաղեցրել է 60–րդ տեղը, իսկ նրա ինդեքսը կազմել է 65,89:
Սրա հետ միասին Հայաստանն, ըստ այս հետազոտության, առաջ է անցել Ուկրաինայից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Իրանից, Հնդկաստանից և շատ ու շատ այլ երկրներից՝ իր ետևում թողնելով 72 երկիր: Ի դեպ նշենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը զբաղեցրել են համապատասխանաբար 71–րդ, 76–րդ և 95–րդ հորիզոնականները:
Ամենից ցածր ինդեքս են ունեցել Աֆղանստանը և Աֆրիկյան երկու պետություններ՝ Չադն ու ՀԱՀ–ը, համապատասխանաբար՝ 35.40, 33.17 և 31.42:
Հավելենք, որ հետազոտությունը ներառում է այն երկրները, որոնք ճշգրիտ ցուցանիշներ են ունեցել: Այն հիմնված է հասարակական գնահատականի հարցումների (12%), զարգացման ոլորտի մասնագետների գնահատականների (25%) և միջազգային կազմակերպությունների տրամադրած ստատիկ տեղեկատվության (61%) համադրման վրա:
Սոցիալական առաջընթացի գործընթացում այս կամ այն երկրի հաջողությունները արձանագրելիս հաշվի են առնվում ավելի քան 50 ցուցանիշ՝ ներառված երեք հիմնական խմբերում: Դրանք են՝ մարդու հիմնական կարիքները, մարդկանց բարեկեցության հիմքերը և մարդկանց զարգացման հնարավորությունները: Ինդեքսը չափում է յուրաքանչյուր երկրի ձեռքբերումները 0–ից 100 նիշի սանդղակով՝ վերոնշյալ երեք բազային կատեգորիաներից ստացված տվյալների հիման վրա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: