Այո, «Իմ քայլի» կարգախոսը «Նիկոլ, վարչապետն է». Հրաչյա Հակոբյան
«Իմ քայլը» դաշինքի կարգախոսը հաստատվել է. նախընտրական քարոզարշավի ժամանակ լինելու է՝ «Նիկոլ, վարչապետ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Անդրադառնալով համապետական ցուցակի վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Հրաչյա Հակոբյանը նշեց, որ դա նորմալ է. «Ինչ ցուցակ էլ հրապարակվեր, միանշանակ չէր ընդունվելու, քննադատվելու էր սոցցանցերում, ինչպես որ եղավ։ Բավականին քաղաքական ու հաջողված ցուցակ է։ Քննադատություններին մենք ըմբռնումով ենք վերաբերում, նորմալ է։ Քայլողների ցուցակ չէ, 183 համարները չեմ կարդացել, բայց այնպիսի մարդիկ կան ցուցակում, որոնց համար շատ ուրախ եմ, որ մեր ցուցակում են»։
Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրն է, ցուցակի 181–րդ տեղում է, նա առաջադրվելու է նաեւ ռեյտինգային ընտրակարգով։