Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՖասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ» Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ» «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ» «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ» Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ» Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. Լուկաշենկո
Հասարակություն

Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգուշանալ

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին մի կողմից, Հայկ Մարությանի և Երևանի քաղաքապետարանի՝ ապօրինի շինարարության և փողոցային անօրինական առևտրի դեմ պայքարը՝ մեկ այլ կողմից, իշխանության գործելաոճի փոփոխության բավական հետաքրքիր ազդակներ են: Առավել հետաքրքրական է, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում նախընտրական շրջանում, այսինքն՝ այն ժամանակ, երբ վարկանիշի տատանումներն առավել զգայուն են հանրային տրամադրությունների կոնտեքստում: Այն հանգամանքը, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Մարությանը իրենց հայտարարություններում ու քայլերում փորձում են խախտել պոպուլիստական, ժողովրդահաճո գիծն ու անցնում են խնդիրների ցավոտ մատնանշմանը, ցույց է տալիս, որ առնվազն այս փուլում վարկանիշային որևէ խնդիր ծառացած չէ իշխանության առջև:

Առկա Ընտրական օրենսգրքով, անկախ այն հանգամանքից, թե 70 կամ, օրինակ, 80 տոկոս կհավաքի իշխանությունը, մեծամասնությանը տրվող առավելագույն տոկոսը 65–ն է: Գուցե այս հանգամանքն էականորեն ազդել է իշխանության գործելաոճի վրա ու վստահություն կա, որ անկախ վարկանիշային որևէ տատանումից կստացվի դառնալ մեծամասնություն խորհրդարանում, եթե ոչ 80, ապա 65 տոկոսով հաստատ:

Սակայն իշխանության ոճային տրանսֆորմացիան, որը կարելի է անվանել պոպուլիզմից, ժողովրդահաճո հռետորաբանությունից անցումն ավելի պրագմատիկ դաշտ, առավել հետաքրքրական է ոչ այնքան նախընտրական քարոզարշավի կոնտեքստում, որքան ընդհանրապես՝ հեղափոխական իշխանության փոփոխման դինամիկայի կոնտեքստում: Պարզից էլ պարզ է, որ համաժողովրդական էյֆորիայի, իշխանություն–հասարակություն սիրո և միասնականության էմոցիոնալ ֆոնը երկար տևել չի կարող: Իշխանությունը նախ ունի շատ կոնկրետ ու ընթացիկ հարցեր լուծելու: Երկրորդ՝ լինելով հեղափոխական իշխանություն՝ խնդիր կա ունենալ շոշափելի արդյունքներ: Եվ առանց նույն այդ հասարակության որոշակի հատվածների շահերը ցավեցնելու այդ արդյունքները հնարավոր չի լինելու ունենալ:

Այսինքն՝ կամ իշխանությունը դուրս է գալիս բացառապես ժողովրդահաճո գործելու տրամաբանությունից ու փորձում է սահմանված սպասելիքներն արդարացնելու պրագմատիկ ուղիներ գտնել, ինչը գուցե կարճաժամկետ իմաստով հանգեցնի որոշակի դժգոհության: Կամ էլ իշխանությունը, զգուշանալով դժգոհությունից, կարող է շարունակել մնալ նախկին տրամաբանության շրջանակներում՝ ունենալով կարճաժամկետ բարձր վարկանիշ, բայց երկարաժամկետ ռիսկեր: Իշխանության խնդիրը, հետևաբար, ոչ թե պարզապես պոպուլիզմից պրագմատիզմ անցումն է, ոչ թե պոտենցիալ դժգոհությունից վախենալը կամ դա անտեսելն է, այլ հստակ արձանագրելը, որ կարճաժամկետ դժգոհություններ լինելու են ամեն դեպքում, հետևաբար պետք է կենտրոնանալ երկարաժամկետ, համակարգված արդյունքներ ստեղծելու վրա: Եթե այդ արդյունքները ստեղծվեն, ապա դժգոհությունը կմնա հենց կարճաժամկետ մակարդակում, չի դառնա հիմնավոր ու հեռանկարային, քանի որ կլինեն դրանք մեղմող բուֆերները:

Այս իմաստով իշխանության վերջին շրջանի վարքը առնվազն սկզբնական մակարդակում ցույց է տալիս, որ կա պատրաստակամություն գնալ այդ տրանսֆորմացիային: Միաժամանակ, սակայն, անհասկանալի են հաջորդ քայլերը, չեն երևում, այսպես ասած, ախտորոշումից հետո անհրաժեշտ քայլերն ու այդ քայլերի ամբողջականությունը, կոնցեպտուալությունը: Շատ լավ էր, որ վարկանիշի հարցը իշխանությունները չեն դարձրել առաջնահերթ, հատկապես ընտրությունների նախօրեին: Բայց առնվազն առաջնահերթ պետք է դարձնել սպասվող ցավոտ ռեֆորմների ամբողջական ընթացքը: Այլապես ժողովրդահաճո գործելաոճից պրագմատիզմ դաշտ անցումն առանց համապատասխան տեսլականների կարող է հանգեցնել դժգոհության աճի՝ տեղային ու կարճաժամկետից դեպի ավելի երկարատև ու խորքային:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան