Արկադի Փելեշյանը (Ակա)՝ Վանաձորի փոխքաղաքապե՞տ
1in.am-ը գրում է.
Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանին առաջարկվել է Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը։ Նա, սակայն, պաշտոնը կստանձնի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ըստ արժանվույն կաշխատի ՀՀԿ-ի համար։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՎԿ-ի ևս երեք անդամի առաջարկվել է բաժնի պետերի պաշտոններ։
Արկադի Փելեշյանն այսօր այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Իսկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին և հավելեց. «Թեև քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ, բայց այս պահին որևէ նման խոսակցություն չկա։ Ավելին ոչինչ չեմ կարող ասել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: