Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Քաղաքական պատվերի հոտը չափազանց սուր է՝ չզգացվելու համար

Աբել Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդամենը երեկ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը ծանրամարտում՝ սահմանելով մի քանի ռեկորդ: Բոլորը ցնծում էին, բոլորը հպարտ էին, այդ թվում նաև լրատվականները, ովքեր րոպե առաջ փորձում էին տեղադրել չեմպիոնական տեսանյութը՝ նաև իրենց թանկագին դիտումների «խաթեր համար»: Դե, աշխարհն աշխարհով, լրատվականները իրենց ռեյտինգով: Ինչևէ:
Եվ այսօր, news.am անվանումով կայքերից մեկը հրապարակում է մի հոդված, թե իբր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի հոգում մեկ այլ օլիմպիական չեմպիոնի՝ Արթուր Ալեքսանյանի բուժզննման ծախսերը, և վերջինս անձնական միջոցներից է հոգում դրանք: Քաղաքական պատվերի հոտը չափազանց սուր է՝ չզգացվելու համար:
Մեր երկրում, վստահորեն կարելի է ասել, յուրաքանչյուրս տեղյակ ենք, որ Հայաստանում անչափ սիրելի ծանրամատի, ըմբշամարտի և, առհասարակ, այլ սպորտաձևերի մարզիկները գտնվում են ՀԱՕԿ-ի և անձամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական հոգածության ներքո: Անչափ ուրախ ենք, որ չուշացավ նաև ՀԱՕԿ-ի պաշտոնական հերքումը, որից պարզ է դառնում, օրինակ, որ Արթուր Ալեքսանյանը Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներից ամեն ամիս ստանում է 6000 դոլար թոշակ: Սա հանրությանը անհայտ ինֆորմացիա է, քանզի Ծառուկյանը իր պարտքն է համարել արժանին մատուցել օլիմպիական չեմպիոնին՝ չնայած դա բոլոր զարգացած պետություններում վերջիններիս պարտականությունն է: Այս քայլին դիմելու համար պետք էր նաև մարզիկի առողջ հոգեբանություն ունենալ:
Սույն լրատվականը, իհարկե, նույնիսկ իրեն նեղություն չի տվել կապվել Ալեքսանյանի հետ՝ ինֆորմացիան ճշտելու համար: Վերջինս հաստատապես այն հերքելու էր: Բացառված է, որ ՀԱՕԿ-ը մերժեր Ալեքսանյանին, եթե վերջինս դիմեր նրանց:
Հարգելի՛ լրատվական, մի երկու կոպեկի համար մի՛ արատավորեք այն կառույցի և այն անձի համբավը, ովքեր գրեթե 0-ից հայկական սպորտը բարձրացրել են օլիմպիական մակարդակի, ովքեր Հայաստանով մեկ կառուցել են տասնյակ մարզադպրոցեր և ոչինչ չեն խնայում սպորտի մասսայականացման համար:
Թերևս բոլորս կհիշենք, թե ինչպես էր հայ հաղորդավարը հուզմունքից գրեթե լաց լինում այն պահին, երբ Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, որովհետև դրանից առաջ գրեթե 15 տարի Հայաստանը այդ պատվից զրկված էր եղել՝ սպորտ-ինդուստրիայի անտեսման հետևանքով:
Առջևում կրկին Օլիմպիական խաղերն են, և ձեր կայքն էլ մեզ հետ հավասար ցնծալու է ՀԱՕԿ-ի շնորհիվ օլիմպիական նոր բարձունքների հասած մեր չեմպիոնների համար: Պարզապես մենք դա կանենք մաքուր խղճով, իսկ այ դուք՝ երևի թե կրկին 2 կոպեկի դիմաց կարող եք գրել, որ Օլիմպիական խաղեր վաղուց չեն անցկացվում: