Ադրբեջանա-վրացական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում ադրբեջանա-վրացական պետական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունը, փոխանցում է interfax.az-ը:
«Սահմանախախտը զինված հակազդեցություն է ցուցաբերել և փորձել թաքնվել: Սահմանապահները ոտքից վիրավորել են սահմանախախտին»,-ասվում է հաղորդագրություն մեջ:
Տեղեկությունների համաձայն՝ պետական սահմանը խախտած անձը եղել է Սալախլի գյուղի բնակիչ Մուհամեդ Գարաևը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում 12 մմ-անոց որսորդական հրացան և 20 փամփուշտ է հայտնաբերվել, դեպքի փաստով հետաքննություն է ընթանում: