«HONDA FIT 1.3», ավելի քան 1 մլն դրամական միջոց և շուրջ 2 մլն եկամուտ
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Գեղամ Շախբազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է «HONDA FIT 1.3» մակնիշի ավտոմեքենա:
Գեղամ Շախբազյանն անշարժ գույք չի հայտարարագրել:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 800 000 ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 2 360 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին Գ. Շախբազյանը նշանակվել է սեպտեմբերին: