Ի՞նչ է հայտարարագրել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը
Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան:
Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վ. Ներսեսյանի հանձնած փոխառությունները կազմել են 3200000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում դրամական միջոցները կազմել են 2000 ԱՄՆ դոլար և 2 մլն ՀՀ դրամ:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 939 536 ՀՀ դրամ: Հայտարարագրված եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Հավելենք, որ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնում Վաչագան Ներսեսյանը նշանակվել է այս տարվա սեպտեմբերին: