Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Բորիս Պեպանյան. «Հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ»

Oragir.info-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Բորիս Պեպանյանն է, ում հետ զրույցի թեման ապագայի նկատմամբ ունեցած սպասելիքներն են, հեղափոխությունից հետո առկա իրավիճակը, մշակույթը:

Թողեք մարդն աշխատի

Ես ողջունում եմ թավշյա հեղափոխությունը, որովհետև ժողովուրդը վերջապես ազատագրվեց: Ազատագրվեց 25 տարիների ճնշումներից, անօրինականությունից, անպատժելիությունից, անարդարությունից: Ազատագրվեց թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Մի սարսափելի իրավիճակ էր դա: Իսկ այդ տարիների կառավարման ժամանակ ո՞վ կարող էր ձայն հանել, ձայն հանեիր՝ միանգամից կործանվում էիր: Իսկ հիմա… համբերությունը լավ բան է: Մենք ազգովի, չգիտես ինչու, անընդհատ ուզում ենք ամեն ինչ շատ արագ տեսնել: Բայց չի լինի այդպես. պետք է համբերել, լսել, ինչ–որ մի բանով օգնել, ոչ թե բամբասել, բամբասել, բամբասել…

Թողեք, տեսնենք՝ ինչ է լինելու, թողեք մարդն աշխատի: Ամեն ինչ կամաց–կամաց է լինում: 25 տարի լռելուց, տառապելուց հետո մեկ կամ մեկուկես տարի չեք կարողանո՞ւմ համբերել: Այո՛, անարդարություններ էլ են լինում, ամեն ինչ լինում է: Յուրաքանչյուր հեղափոխության ժամանակ ամեն ինչ էլ պատահում է: Ե՛վ անարդարություններ են լինում, և՛ սխալ որոշումներ: Ամեն ինչ լինում է՝ բոլորս էլ սխալական ենք, անսխալ մարդ չկա, բայց սպասեք, համբերությունը լավ բան է: Հեղափոխությունից դեռ շատ քիչ ժամանակ է անցել… Բայց մեր ժողովուրդը սարսափելի անհամբեր է:

Այն ժամանակ գնայիք բնակարան, կոշիկ ու հող ուզեիք: Ամոթ է, չի կարելի, այդքան էժանագին բաների գնալ չի կարելի, համբերեք: Չգիտեմ ինչու, բայց կարծում եմ, որ հեղափոխությունը պետք է լիներ մեր ազգի ուղեղի մեջ, որ վերջապես հասկանային, որ ամեն ինչ չէ, որ նյութականն է որոշում:

Մի օր պետք է ամեն ինչ փոխվի

Անարդարություններ եղել են, լինում են և միշտ էլ կլինեն… Ի՞նչ կարող ես անել, կյանքն է այդպիսին: Բայց հիմա երիտասարդ ուժ է եկել: Երիտասարդներ են ղեկավարում: Ես հավաստիացնում եմ ձեզ՝ ուզում եմ, որ բոլոր ղեկավարները երիտասարդներ լինեն, որովհետև կա էներգիա, ավյուն, նոր մտածելակերպ, նոր տեխնոլոգիաների օգտագործում: Հիմա նրանք փնտրտուքների մեջ են, ոչինչ, փոխարենը կոմունիստական սարսափելի գաղափարախոսությունը կամաց–կամաց պետք է մաքրվի: Նոր ձևով պետք է աշխատել, յուրաքանչյուր օրենք նոր ձևով պետք է մատուցվի ժողովրդին:

Մեր երիտասարդներն առհասարակ չտեսնված են, հիասքանչ: Ապագան նրանցն է, և վստահ եմ, որ երկիրը մի օր պետք է ծաղկի: Մի օր պետք է ամեն ինչ փոխվի, պարզապես պետք է համբերել: Միանգամից ոչինչ չի լինում, պետք չէ միանգամից այս ուզել, այն ուզել, ես էլ այնքան բաների մասին կարող եմ բողոքել, բայց ես համբերում եմ, թեև տարիքս առած մարդ եմ, բայց միևնույն է, ես համբերում եմ իմ որդիների, իմ թոռնիկների համար: Ես համբերում եմ, որ նրանց ապագան լավը լինի, գեղեցիկ լինի: Բացի այդ՝ մեզ մոտ մեկը մյուսի հանդեպ հարգանքն է վերացել: Կամաց–կամաց պետք է վերականգնել այն:

Սառը դատողություն է պետք

Թողենք՝ Ազգային ժողովն ընտրվի, խելացի մարդիկ խելացի ձևով գնան ընտրության, ոչ թե այնպես, ինչպես նախկինում, երբ շատերը կաշառվել են ու մի փոր հացի համար ձայն տվել ու 10–20 տարի տառապել: Ի վերջո, ազգի ուղեղում պետք է հեղափոխություն լինի, չմտածի միայն այդ պահի մասին, այլ մտածի ապագայի, իր երեխաների ու թոռների մասին:

Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, իմ ժողովուրդն է, ես էլ իր մասնիկը, բայց պետք է մի քիչ դատել, ոչ թե էմոցիաներով խոսել և դրանով գնալ առաջ: Սառը դատողություն է պետք: Մենք զգացմունքային ազգ ենք, և այդ զգացմունքները երբեմն խանգարում են մեզ:

Մոտեցումներն են հնացած…

Մենք կարող ենք յուրաքանչյուր ասպարեզում առաջ գնալ՝ լինի արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն… Բայց եթե ազգը մշակույթ չունեցավ՝ վերջ: Յուրաքանչյուր ազգ աշխարհին ներկայանում է ոչ թե արտադրանքով, այլ իր մշակույթով: Սա շատ կարևոր է: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել՝ նոր նախարար է, ո՛չ ծանոթ եմ, ո՛չ գիտեմ, ո՛չ էլ շփվել եմ: Բայց կամաց–կամաց ամեն ինչ առաջ կգնա, մշակույթում էլ փոփոխություններ կլինեն:

Գալիս է նոր սերունդ, բայց հներին չպետք է մոռանալ: Հներից կան վերջին մոհիկաններ, ովքեր իսկապես կարող են արվեստ զարգացնել և օգնել երիտասարդին առաջ գնալ: Այդպես միանգամից ամեն ինչ ջնջել չի կարելի: Չէ՞ որ արդեն ստեղծվել է, զրոյից չենք սկսի, բայց լավը պետք է վերցնել: Ամեն ինչից լավը պետք է վերցնել ու առաջ գնալ: Այո, ինչ–որ տեղ կաղում է մշակույթը, մոտեցումներն են հնացած… Համարձակ պետք է լինեն, նորություններ ընդունեն: Օրինակ՝ նոր ձևով բեմադրություններ, ներկայացումներ անեն: Ռիսկ պետք է լինի: Իհարկե, չեմ ասում լկտիություն, լպիրշություն մտցնել, բայց համարձակ պետք է լինել: Իսկ ժողովուրդը խելացի է: Ինչպես ասում են՝ սևը սպիտակից տարբերում է: Ինչքան ուզում ես ծանոթով, փողով քո մասին հոդվածներ գրի, ո՞ւմ է պետք, եթե ժողովուրդը քեզ չսիրեց, ո՞ւմ ես դու պետք: Կոչումներ են տալիս այնպիսի մարդկանց, որոնց ժողովուրդը չի ճանաչում: Այս ամենը պետք է վերանա: Վրաստանն արդեն ավելի քան 25 տարի է վերացրել այդ ամենը: Անիմաստ է այդ ամենը: Ամենամեծ կոչումը ժողովրդի սերն է, երբ բեմ ես դուրս գալիս և քեզ ծափահարում են…