Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
uncategorized

Շատ մի սիրի՝ ատել կա. խռովկանությունը որպես ուղիղ ճանապարհ

Խռովկանությունը բնորոշ է հիմնականում երեխաներին, ովքեր որևէ մեկից կամ որևէ բանից ունենում են ռոմանտիկ սպասումներ, ռոմանտիկ պատկերացումներ, և երբ այդ սպասումներն ու պատկերացումները իրականության հետ չեն համընկնում, առաջ է գալիս նեղանալու, խռովելու զգացումը: Ու չնայած Հայաստանում քաղաքականությամբ պաշտոնապես զբաղվելու համար կան տարբեր տարիքային սահմանափակումներ, և այդ սահմանափակումները կանխում են երեխաների մուտքը քաղաքական կյանք, ամեն դեպքում Հայաստանում խռովկանության մակարդակը միշտ բարձր է եղել հենց քաղաքականության ասպարեզում: Ընդ որում, կարևոր չէ ինչպես և որտեղ է դրսևորվում այդ խռովկանությունը՝ քաղաքական թիմից, մամուլից, հասարակությունից, թե պետությունից ընդհանրապես:

Ինչքան էլ որ խռովկանության առատությունը կարող է մանրուք թվալ, դրա հիմքերը խոսում են այլ, ավելի խորքային խնդրի՝ քաղաքականության վերաբերյալ իռացիոնալ ընկալումների մասին: Հայաստանի քաղաքական դաշտը տարիներ շարունակ եղել է և, ցավոք, հիմա էլ շարունակում է լինել հագեցած այդ ընկալումներով, որոնք գեներացվում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից: Գեներացնողների հիմնական շարժառիթը պարզ է՝ իռացիոնալությունը գեներացնելով՝ ավելի հեշտ է ըստ իրավիճակի դիվիդենտներ հավաքել՝ հասկացությունները բերելով բացառապես էմոցիոնալության դաշտ, ձևավորելով գունավոր սպասումներ, սադրելով չհիմնավորված լավատեսություն: Բայց այս իռացիոնալության ողջ հակասականությունն էլ հենց դրա բացառապես ըստ իրավիճակի կիրառելիության մեջ է: Երկարաժամկետ հեռանկարում այն արդյունավետ գործիք չէ:

Ավելին, երբ գունավոր սպասումները բախվում են իրականությանը, առաջ է գալիս այն համատարած խռովկանությունը, որի ականատեսն ենք թե՛ հիմա, թե՛ նախկինում: Ցանկացած մեկը, ով մտնում է քաղաքականություն, անկախ թե ինչ դրոշի տակ, ինչ դիրքավորմամբ է մտնում, պետք է ինքն իր համար արձանագրի, որ խռովկանությունն ու նեղացկոտությունը տեղ չունեն քաղաքական կյանքում, ինչպես որ տեղ չունեն չհիմնավորված լավատեսությունը, բացարձակ ռոմանտիկ ընկալումները: Սովորաբար ինչքան շատ են սիրում, այդքան շատ էլ հետո ատում են: Հետևաբար այդ կատեգորիաներից պետք է դուրս գալ, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը: