Ֆրանցիսկոս պապը ցավակցություն է հայտնել Փիթսբուրգի եվրոպական համայնքին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը սինագոգի վրա հարձակման կապակցությամբ ցավակցություն է հայտնել ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի բոլոր բնակիչներին եւ առաջին հերթին՝ եվրոպական համայնքին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բոլորս իրականում վիրավոր ենք այդ անմարդկային բռնությունից։ Աստվա՛ծ իմ, օգնի՛ր մեզ մարել մեր հասարակություններում բոցավառվող ատելության օջախները՝ ամրապնդելով մարդասիրություն, կյանքի հանդեպ հարգանք, բարոյական ու քաղաքացիական արժեքներ եւ Աստծո խոնարհությունը, ով բոլորի սերն ու հայրն է»,- ասել է պոնտիֆիկը՝ կիրակնօրյա քարոզով դիմելով հավատացյալներին։
Սինագոգի վրա հարձակումը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան, երբ այնտեղ մարդիկ հավաքվել էին արարողություն իրականացնելու համար։ Հրաձիգը մտել էր շենք եւ հակասեմիտական կոչեր գոռալով՝ սկսել էր կրակել։ Երբ դեպքի վայր էր հասել ոստկանությունը, սկսվել էր փոխհրաձգություն։ Ավելի ուշ հաձակվողը հանձնվել էր իրավապահներին։
Այս ամենի հետեւանքով զոհվել է 11 մարդ, եւս 6-ը, այդ թվում 4 ոստիկան, վիրավոր են։