Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան
Քաղաքականություն

Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Սերժ Թանկյանը դիտո՞րդ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային հռչակ ունեցող մեր հայրենակիցները՝ Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան և այլք, որոշել են որպես դիտորդներ մասնակցել 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին՝ իշխանություններին զգոն պահելու և ընտրախախտումները բացառելու համար։

Ընդհանրապես Հայաստանի ներքին կյանքում Սփյուռքի մասնակցության վերաբերյալ կա երկու հիմնական տեսակետ՝ մեկն այն է, որ Սփյուռքը պետք է ամենաակտիվ կերպով ներգրավված լինի Հայաստանի հասարակական–քաղաքական կյանքում, մյուսը` Սփյուռքն անելիք չունի Հայաստանի ներքին գործերում և առավել ևս քաղաքականության մեջ, իսկ եթե սփյուռքահայերը ցանկանում են մասնակցություն ունենալ երկրում ընթացող գործընթացներին, պետք է մշտական բնակություն հաստատեն Հայաստանում։

Այս երկու տեսակետների միջև շատ երկար կարելի է տատանվել, քանի որ երկու դեպքում էլ կան ռացիոնալ կետեր, որոնց հետ դժվար է չհամաձայնել։ Մի կողմից, եթե մենք խոսում ենք Հայաստան–Սփյուռք կապերի սերտացման անհրաժեշտության մասին, օգտագործում ենք նաև պետական մակարդակով Սփյուռքի տարբեր ռեսուրսները և վերջապես նույն մեր հայրենակից սփյուռքահայերով հպարտանում ու ներկայանում աշխարհին, ապա տրամաբանական է, որ նրանք էլ իրենց հերթին կփորձեն մասնակից դառնալ Հայաստանի կյանքին։ Մյուս կողմից կարծիք է հնչում, թե նման անհատները, մշտապես չբնակվելով Հայաստանում, չկիսելով հայաստանցու հոգսն ու առօրյան, իրավունք չունեն խառնվել երկրի ներքաղաքական կյանքին։

Սակայն թողնելով այս տեսակետների հակասությունները, անդրադառնանք հայ հայտնիների կողմից որպես ընտրությունների դիտորդ ներկա լինելու հանգամանքին։ Անշուշտ, անկախ Սփյուռք–Հայաստան հարաբերությունների մակարդակից ու դրանց շուրջ եղած տարակարծություններից, պետք է արձանագրենք, որ Սփյուռքի կամ սփյուռքահայ գործիչների ցանկությունը` մասնակցել Հայաստանում կատարվող գործընթացներին, արդեն իսկ դրական է, և այս առումով պետք է շեշտել, ծայրահեղական է այն մոտեցումը, թե սփյուռքահայը, որը չի ապրում Հայաստանում, իրավունք չունի խառնվել երկրի ներքին գործերին։
Սակայն այստեղ խնդիրն այլ է։ Սերժ Թանկյանի կամ Արսինե Խանջյանի մասնակցությունը ընտրություններին որպես դիտորդ, կամ որևէ այլ ձևաչափով, գուցե և շատ դրական ցանկություն է, այստեղ սակայն հարցն այն է, թե ինչ խնդիր նրանք կարող են լուծել։ Ըստ էության ընտրությունների վերահսկման գաղափարի առումով մեր հայրենակիցները փոքր–ինչ հետ են մնացել հայաստանյան իրականությունից, քանի որ այստեղ ընտրությունների տոտալ վերահսկողություն գաղափարն առաջ է քաշվել 2–3 տարի առաջ։ Ավելին, անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ընտրակեղծիքների, ավելի բարդ ու անաղմուկ եղանակներ են գտել, և ընտրակեղծարարությունը կամ ընտրակաշառքը տեղի են ունենում ընտրատեղամասերից դուրս։ Այսինքն, բուն քվեարկելու գործընթացը գրեթե անթերի է անցնում, ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում նույնպես ընտրատեղամասերում որևէ լուրջ խախտում չի արձանագրվի։ Նման պարագայում արդեն հարց է առաջանում, թե ինչ վարքագիծ կդրսևորեն մեր սփյուռքահայ բարեկամները, արդյոք, կկարողանա՞ն տեսնել այն շատ ավելի խորքային երևույթները, որոնք առկա են ցանկացած ընտրական պրոցեսում, թե պարզապես կարձանագրեն «քաղաքակիրթ» ընտրությունների փաստը։ Արդյոք Սերժ Թանկյանը կամ մյուսները պատրա՞ստ են առերեսվել հայկական իրականության հետ, որի մասին նրանք խորը պատկերացումներ չունեն ու պետք էլ չէր, որ ունենան, սակայն եթե ցանկանում են դրական գործոն դառնալ հայաստանյան կյանքի գործընթացներում, ակամայից հանդիպելու են այն իրականությանը, որի մասին նրանք հեռավոր պատկերացումներ ունեն։

Այս տեսանկյունից թերևս պետք է բոլոր այն սփյուռքահայ գործիչներին, որոնք ցանկություն ունեն որևէ կերպ մասնակից դառնալ Հայաստանի հասարակական–քաղաքական գործընթացներին, նախապատրաստել, որպեսզի վարդագույն ակնոցներով չտեսնեն մեր իրականությունը և ոչ էլ չափից ավելի մուգ ու գորշ երանգներով, այլ ուղղակի կարողանան տեսնել իրական պատկերը։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ամենայն հավանականությամբ որևէ սփյուռքահայ գործիչ առանց, այսպես ասած, համապատասխան պատրաստվածության, չի կարող սթափ գնահատական տալ հայաստանյան որևէ իրողության։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: