Ալավերդիում երեխան փախել է մանկապարտեզից ու խեղդվել Դեբեդում. մանկապարտեզում շոկի մեջ են
Armtimes.com-ը գրում է.
Այսօր Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Առավոտյան 10:00-ի սահմաններում 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանն ինքնուրույն դուրս է եկել Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզից:
Ավելի ուշ երեխայի մարմինը հայտնաբերել են Դեբեդ գետում եւ տեղափոխել Ալավերդի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ 4-ամյա Ռոբերտն իրենց մոտ տեղափոխվել է մահացած վիճակում: Մանկապարտեզում որեւէ մեկի հետ խոսել չի հաջողվում:
Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այնտեղ բոլորը շոկի մեջ են. «Ոստիկանությունը՝ քաղաքի ոստիկանապետի գլխավորությամբ, գտնվում է Սանահին կայարանում: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող ասել, որովհետեւ հետաքննություն է ընթանում, կավարտվի, բոլոր հարցերի պատասխանը կտան»,- եզրափակեց փոխքաղաքապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: